Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երիտասարդ տաղանդ. Դմիտրի Իշխանով

КУЛЬТУРА

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ յուրահատուկ համերգ՝ նվիրված գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր, վիեննական դասական դպրոցի վերջին ներկայացուցիչ Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 255-ամյակին։ Կոմպոզիտորը դասական երաժշտության առանցքային դեմքերից է և աշխարհում ամենաշատ կատարվող կոմպոզիտորներից մեկը, որը գրել է իր ժամանակի բոլոր ժանրերում, ներառյալ օպերա, թատերական ներկայացումների համար երաժշտություն և երգչախմբային ստեղծագործություններ: Բայց նրա ժառանգության մեջ ամենանշանակալին գործիքային ստեղծագործություններն են՝ դաշնամուրի, ջութակի և թավջութակի սոնատները, ջութակի և դաշնամուրի կոնցերտները, լարային քառյակներն ու սիմֆոնիաները։ 

«Ճակատագիրը թակում է դուռը» խորագրով հոբելյանական երեկոյի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց դասական երաժշտության ամենահայտնի և սիրված ստեղծագործություններից մեկը՝ Բեթհովենի 5-րդ՝ «Ճակատագրի սիմֆոնիան», ինչպես նաև կոմպոզիտորի Դաշնամուրի 5-րդ՝ «Կայսերական» կոնցերտը։ Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ ունեցավ երիտասարդ տաղանդավոր դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Իշխանովը։ Բայց նրա մասին կխոսենք քիչ ավելի ուշ։ 

Բեթհովենն իր 5-րդ սիմֆոնիայի վրա աշխատել է մոտ չորս տարի։ Այն առաջին անգամ հնչել է 1808 թվականին Վիեննայում՝ հենց Բեթհովենի ղեկավարությամբ և անմիջապես մեծ համբավ է ձեռք բերել։ Եվ իզուր չէ, որ գերմանացի գրող, հեքիաթագիր և կոմպոզիտոր Հոֆմանը սիմֆոնիան համարել է «դարաշրջանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը»։ 

Համերգից առաջ, խոսելով Բեթհովենի ստեղծագործության մասին, Սերգեյ Սմբատյանը նշեց, որ կոմպոզիտորի 5-րդ սիմֆոնիան առանձնահատուկ է իր համար, քանի որ այն լի է զգացմունքներով և կրում է մեծ տիեզերական ուժ։ Սմբատյանը բազմիցս ղեկավարել է այս սիմֆոնիան տարբեր երկրներում, սակայն առաջին անգամ էր այն ​​ներկայացնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Հայաստանում։ Ըստ Սմբատյանի, Բեթհովենին անհնար է չսիրել։ Եվ այս մտքի հետ չհամաձայնելն իրոք դժվար է․ լեփ-լեցուն համերգասրահը թերևս դրա ապացույցն էր։ Դիրիժորը նշում է, որ Բեթհովենի երաժշտությունը մարդկանց մեծ ուժ ու էներգիա է տալիս. այն ի զորու է փոխել դասական երաժշտության ընկալումը։ 

Հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց նաև Դաշնամուրի 5-րդ կոնցերտի կատարումը, որը մեծ վարպետությամբ ներկայացրեց դաշնակահար Դմիտրի Իշխանովը։ Տասնիննամյա տղայի համար, իհարկե, հուզիչ էր Հայաստանում ելույթ ունենալը, բայց միևնույն ժամանակ, այն «մեծ պատիվ էր»։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Դիման վաղուց արդեն համբավ է ձեռք բերել մի շարք երկրներում, որտեղ նա ելույթներ է ունեցել, մասնակցել փառատոների և մրցույթների, դարձել է դափնեկիր, գրավել առաջին տեղը և ստացել գլխավոր մրցանակներ։ Դեռևս 2016 թվականին Դիման 11 տարեկանում ներկայացրեց Մալթան Պատանի երաժիշտների Եվրատեսիլում, որտեղ դարձավ երբևէ մրցույթի եզրափակիչ փուլ հասած ամենաերիտասարդ մասնակիցը։ 

2021 թվականին «Parma Recordings» ձայնագրման ստուդիայի հետ Դիման թողարկեց իր առաջին ձայնասկավառակը՝ «Վիրտուոզ» վերնագրով, որտեղ կատարում է Շոպենի ստեղծագործությունները։ Դաշնակահարը ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Բոննի «Բեթհովեն Հաուսը», Ամստերդամի «Կոնցերդգեբաուն», Համբուրգի «Էլբֆիլհարմոնիան», Ցյուրիխի «Տոննհալլեն», Վաշինգտոնի «Քեննեդի կենտրոնը», և իհարկե Նյու Յորքի «Քարնեգի Հոլը»։ Դեռ մանկուց Դիմային անվանում են «փոքրիկ հանճար»։ Այսօր երիտասարդ երաժիշտն արդեն իսկ ունի մասնագիտական ​​հմտություններ և տարիների փորձ։ 2017 թվականին Լյուցեռնի փառատոնի ժամանակ իր փառահեղ ելույթից հետո «Luzerner Zeitung» ամսագիրը նրա մասին գրեց հետևյալը․ «Եվգենի Կիսին, Գրիգորի Սոկոլով՝ Ձեր իրավահաջորդն է գալիս․․․»։ 

Իշխանովների ընտանիքի և փոքրիկ Դիմայի հետ ծանոթացել եմ այն ժամանակ, երբ նա ընդամենը 6 տարեկան էր։ Այդ ժամանակ նրանք ժամանանել էին Երևան՝ մասնակցելու երիտասարդ երաժիշտների և կատարողների «Նոր անուններ» միջազգային փառատոնին։ Հենց այդ ժամանակ էր, որ փոքրիկ տղան, որի ոտքերն անգամ չէին հասնում դաշնամուրի ոտնակներին, գրավեց իմ ուշադրությունը։ Իսկ փառատոնի ժամանակ նրա երաժշտական ​​հմտությունները գրավեցին ոչ միայն հանդիսատեսի, այլև պրոֆեսիոնալ երաժիշտների ուշադրությունը։ Դմիտրին հաջորդ տարի կրկին ելույթ ունեցավ նույն փառատոնի շրջանակում։ Եվ երկու տարի անընդմեջ նրան տրվեց փառատոնը բացելու պատվավոր իրավունքը։ 

Իշխանովների ընտանիքն ապրել է Բաքվում։ Հայտնի ողբերգական իրադարձություններից հետո նրանք ստիպված էին տեղափոխվել Մոսկվա, որտեղ և ծնվել է փոքրիկ դաշնակահարը։ Երբ տղան երեք տարեկան էր, Իշխանովները տեղափոխվեցին Մալթա։ Մոսկվայում Դիմայի դայակը՝ Վիոլետա Մայիլյանը, երաժշտության ուսուցչուհի էր։ Հենց նա էլ դաշնակահարի մեջ սերմանել է սերը դեպի երաժշտություն։ Եթե երեխաները սովորաբար օրորոցայինի հնչյունների ներքո են քնում, ապա Դիման քնում էր դասական երաժշտության, երբեմն էլ «Ո՛վ սիրուն, սիրու՜ն» երգի ներքո։ Եվ որքան մեծանում էր, այնքան ավելի էր տարվում Բեթհովենի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների երաժշտությամբ։ Երեք տարեկանում Դիմայի համար դաշնամուր գնեցին, և նա դայակի հետ սկսեց նոտաները սովորել։ Չորսուկեսում Դիման սկսեց դաշնամուրի և երաժշտության տեսության դասերի հաճախել։ Դաշնակահարը սկսեց լրջորեն զբաղվել երաժշտությամբ հինգ տարեկանում՝ բրիտանական ABRSM (Երաժշտության թագավորական դպրոցների խորհուրդ) համակարգի միջոցով։ Դեռ 8 տարեկան էր, երբ ընդունվեց Քյոլնի Երաժշտության և պարարվեստի համալսարան՝ դառնալով կրթական հաստատության ամենաերիտասարդ ուսանողը։ Միաժամանակ սովորել է Քյոլնի Հումբոլդտ գիմնազիայում և Մալթայի միջնակարգ դպրոցում։ Դաշնակահարը վարպետության դասեր է առել բազմաթիվ հայտնի դաշնակահարներից, այդ թվում՝ Գրոսետոյի «Պալմիերո Ջանետտիո» երաժշտական ​​ինստիտուտի գեղարվեստական ​​ղեկավար Անտոնիո դի Կրիստոֆանոյից։ Իշխանովը մի քանի անգամ այցելել է Հայաստան և բացի «Նոր անուններ» փառատոնից, մասնակցել է նաև հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգին։ Ի դեպ, նա մկրտվել է Էջմիածնում։

Կոմպոզիտորներից Դմիտրի Իշխանովը նախընտրում է արևմտաեվրոպական դասականներին։ Նրա կարծիքով՝ Շոպենը գրել է սրտի համար, իսկ Բեթհովենը՝ մտքի, քանի որ նրա ստեղծագործություններում տրամաբանություն կա։ Լիստ նվագելը հաճելի է մատների համար, իսկ Բախը՝ իմպրովիզացիաների։ Երիտասարդ դաշնակահարը նաև առանձնացնում է Շոստակովիչին, որին նա համարում է «հետաքրքիր կոմպոզիտոր»։ Բայց Դմիտրին դեռ սառն է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանդեպ․ կարծում է, որ այդ ստեղծագործություններում երաժշտական ​​բովանդակությունը քիչ է, և դեռ ժամանակ է պետք, որպեսզի դրանք ուսումնասիրի։ 

Դիման իր երկացանկում ընդգրկել է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնավորապես Առնո Բաբաջանյանի «Էլեգիան» և Արամ Խաչատրյանի դաշնամուրի սոնատներից մեկը։ Այսօր երիտասարդ դաշնակահարն անընդհատ կատարելագործվում է և վստահորեն առաջ շարժվում։

Ելենա Գալոյան  

Հ․Գ․ Հոդվածը սկսվեց Բեթհովենի երաժշտարվեստի հիշատակմամբ։ Կցանկանայի ավարտել նաև նրա մասին մի հետաքրքիր փաստով. ամբողջ աշխարհում կա մեծն կոմպոզիտորին նվիրված մոտ 100 հուշարձան։ 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества