Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք առիթ ունեցել ենք ներկայացնել բիլիարդի երկու տեսակները: Այս անգամ կխոսենք ամերիկյան բիլիարդի մասին: Ընդհանրապես, բիլիարդն ինքնին բավականին հին խաղ է, դրա մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1469 թվականին։ Ինչ վերաբերում է ամերիկյան բիլիարդին (պուլ բիլիարդ), ապա այն, բնականաբար, ծագել է ԱՄՆ–ում։ Համեմատած դասական բիլիարդի հետ՝ ամերիկյան պուլ բիլիարդը համեմատաբար երիտասարդ խաղ է: Շատ կարևոր է այն չշփոթել «ամերիկանկայի» հետ, քանի որ վերջինը ռուսական բիլիարդի տեսակ է (առաջիկայում կներկայացնենք նաև ռուսական բիլիարդը)։

Ամերիկյան բիլիարդը, որն ունի երկդարյա պատմություն, նախատեսված է խաղացողների արագ խաղի և գնդակների հեշտ գցման կարիքները բավարարելու համար: Սակայն առաջին 30-ից ավելի տարիների ընթացքում սարքավորումների, գրպանիկի չափերի կամ խաղային սեղանների չափորոշիչներ չկային: Բացի այդ, կանոնները հաճախ փոխվում էին: Դա շարունակվել է մինչև 1857 թվականը, երբ Մայքլ Ֆելանը արտոնագրել է սեղանների և գրպանների պարամետրերը, ինչպես նաև խաղի հիմնական կանոնները։ Պուլում գրպաններն իրենց չափերով ավելի մեծ են, քան գնդերը։ Դա մինչ այսօր էլ ամերիկյան բիլիարդի համար մնում է որպես ստանդարտ:

«Պուլ» բառը գալիս է ֆրանսերենից և նշանակում է «բանկ», «խաղադրույք» կամ նույնիսկ «փամփուշտ», և այդ բառը ոչ մի կապ չունի բիլիարդի հետ։ Այդ բառը կապված է բոլորովին այլ մոլախաղերի հետ՝ պոկեր, ձիարշավ: Ուղղակի այն սենյակներում՝ «պուլերներում», որտեղ խաղացողները խաղադրույքներ էին կատարում, սկսել են տեղադրել բիլիարդի սեղաններ, որպեսզի մարդիկ կարողանան հաճելի ժամանակ անցկացնել մրցումների արդյունքներին սպասելիս: Այդ պահից էլ բիլիարդի այդ տեսակը ստացել է «պուլ» անվանումը՝ ըստ տեղակայման սենյակի:

Սկզբում պուլ բիլիարդը նման էր ռուսական բիլիարդին, և խաղն ավարտվում էր, երբ խաղացողը վաստակում էր 61 միավոր: Միավորները շնորհվում էին ըստ գրպանիկ նետված գնդերի քանակի։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նոր կանոններ և տարբերակներ էին անընդհատ հորինվում: Ներկայում պուլ բիլիարդի առավել հանրահայտ տեսակը «ութ գունդն» է: Բացի դրանից, կան ամերիկյան բիլիարդի երկու տասնյակից ավելի տեսակներ՝ ինչպես սիրողական, այնպես էլ մրցաշարային: Ամերիկյան բիլիարդի զարգացման պատմությունը առանձնացնում է խաղի զարգացման 3 հիմնական շրջան: Վաղ շրջանը 1847- 1870 թվականներն են: Այդ տարիներին է խաղը վերափոխվել: ԱՄՆ-ի խաղացողներն աստիճանաբար սկսել են հեռանալ ավանդական բիլիարդից՝ ստեղծելով իրենց յուրահատուկ խաղը։ Դասական պուլ բիլիարդի ժամանակաշրջանն է 1871-1949 թվականները: Այդ փուլում այն ձեռք է բերել իր «ամերիկյան առանձնահատկությունները»։ Խաղը տեղափոխվել է 10 ոտնաչափանոց սեղան, իսկ գրպանիկները դարձել են 4 դյույմ, ինչը, ի վերջո, այդ խաղը դարձրել է ավելի դժվար և ավելի քիչ զվարճալի: Հետո եկել է ժամանակակից պուլ բիլիարդի շրջանը:

Ամերիկյան բիլիարդի կոնգրեսն է իսկական հեղափոխություն բերել այդ խաղում, որը արագորեն կորցնում էր ժողովրդականությունը։ Գրպանիկների լայնացման (դրանք դարձել են 5 դյույմ), սեղանի նոր չափի (9 ոտնաչափ երկարություն և 4,5 լայնություն) անցնելու շնորհիվ ամերիկյան բիլիարդը դարձել է ավելի արագ և տպավորիչ, ինչը վերածնել է նրա նախկին ժողովրդականությունը:

Իսկ 1980-ականները եղել են ոսկե դարաշրջան պուլ բիլիարդի համար: Այդ տարիներին է աշխարհը ծանոթացել այդ խաղի բազմաթիվ աստղերի ու լեգենդների հետ։ Բացի այդ, խաղի հանրահռչակմանը մեծապես նպաստել են ֆիլմերը, որտեղ հերոսները բիլիարդ են խաղում: Սկսել են անցկացվել պուլ բիլիարդի պաշտոնական մրցաշարեր, որոնք հեռարձակվել են հեռուստատեսությամբ:

Ներկայում պուլ բիլիարդը հայտնի է նրանով, որ այն մի կողմից՝ պրոֆեսիոնալ սպորտ է, իսկ մյուս կողմից՝ պարզապես ժամանց։ Ավելին, դժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով։ Այդ խաղում բացահայտվում են մարդու ֆիզիկական և ինտելեկտուալ հմտությունները, ինչպես նաև գեղարվեստական կարողությունները: Այդ խաղը նաև օգնում է ամրապնդել հոգեկան կայունությունը, լավ ժամանակ անցկացնել և գործնական կապեր հաստատել կոմերցիոն բանակցությունների ժամանակ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе