Հայտնի են «Ալաշկերտի» մրցակիցները
СПОРТԹուրքիայում մարզումային հավաք անցկացնող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար «Ալաշկերտը» երրորդ հավաքի ժամանակ կանցկացնի երեք ստուգողական հանդիպում, որոնք տեղի կունենան փետրվարի 18-ին, 21-ին եւ 25-ին: Առաջին մրցակիցը Ղազախստանի «Ժետիսուն» է, երկրորդը՝ Լիտվայի «Սուդուվան»: Երրորդ խաղում «Ալաշկերտը» կմրցի Չինաստանի առաջին դիվիզիոնի «Բեյջինգ ԲիՋի» թիմի հետ, հաղորդում է ակումբի մամուլիծառայությունը:
Չինաստանի ավարտված առաջնությունում այս թիմը հանրահայտ սերբ մասնագետ Ալեքսանդր Ստանոեւիչի գլխավորությամբ զբաղեցրել է չորրորդ տեղը: Ստանոեւիչը ժամանակին եղել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչի օգնականը, երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, մարզել է նաեւ «Պարտիզանը»:
Անթալիայում «Ալաշկերտը» փետրվարի 6-ին եւ 10-ին երկու ստուգողական խաղ կանցկացնի Հունգարիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Սիոֆոկ» եւ «Սորոկսար» թիմերի հետ: