Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ գրականության դեմքերը ոչ միայն մեծ փառք ու պատիվ են վայելում Հայաստանում, այլև՝ օվկիանոսից այն կողմում, աշխարհի յուրաքանչյուր անկյունում։

Օրինակ ֆրանսիացի գրականագետ Լուք Անդրե Մարսելը 20-րդ դարի հայ բանաստեղծ Դանիել Վարուժանի մասին ասել է․ «Վարուժանը առյուծների զարմից է։ Նրա լեզուն հմայում է ամեն ինչ համախմբելու իր զորությամբ»։

Ապրիլի 20-ը Դանիել Վարուժանի ծննդյան օրն է։ ArmLur.am-ը ներկայացնում է բանաստեղծի կյանքի մասին։

Դանիել Վարուժանը ծնվել է 20-րդ դարում՝ 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։

Վարուժանը գրաճանաչ է դարձել հենց գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակել է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլսը ծանր տպավորություններ է թողել Վարուժանի վրա, քանի որ տեսել է Սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Ցավոք սրտի այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը Դանիել Վարուժանը պատմել է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվել է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացրել հոր մոտ և ականատես դարձել պանդուխտների տառապալի կյանքին։

Այդ դեպքերից տարիներ անց Դանիել Վարուժանը գրել է «Հորս բանտին մեջ» ոտանավորը, որում հիշել է․

«Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,

Մութ զընդանիդ մեջ այցի,

Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ

Մեջտեղը բանտի եւ մահճի»։

Վարուժանի իրական ազգանունը Չպուգքյարյան է։ Հետաքրքիր է Վարուժանի ազգանվան բացատրությունն ու նշանակությունը։

Չպուգքյարյան ազգանունը թուրքերեն «չուպուքքյար» բառից է, որը նշանակում է չիբուխ կրող։ Ըստ ընտանեկան ավանդության՝ նրանց նախնիներից մեկին թուրք փաշան ստիպել է այդ ծառայությունը մատուցել։

Ազգանունից զատ հետաքրքիր է նաև Դանիել Վարուժանի անվան «առեղծվածը»։

Դանիել Վարուժանի հայրը՝ Գրիգորը,  Դանիել անվանեց իր առաջնեկին, որովհետև որդու ծննդյան լուրը լսելու պահին Դանիել մարգարեի մասին էր կարդում։ Նաև պապի անունն էր Դանիել, որի քաջագործությունների մասին լեգենդներ էին պատմում։

Վարուժանը մոլի հայրենասեր է եղել։ Առանձին սիրով ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրել է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թվականի ջարդերի թեմաներով։

Դանիել Վարուժանը գրել է․ «Իսկ բաղձանքս, եթե կուզեք, բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջար»։

Չնայած նրան, որ Դանիել Վարուժանի կյանքն ընդհատվել է բավական վաղ տարիքում, նա թողել է հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։

1915 թվականին Դանիել Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։

Սակայն վտանգը միանգամից վրա է հասել։ Հայոց ոսկեզօծ արտերը ներկվում էին արյամբ։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

Եվ ահա, արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը և դրա վառ ապացույցը բանաստեղծի այս խոսքերն են․ «Ես կկարծեմ, թե բնության ևհոգվույն գեղեցկությունները մեկ կերպով ճշմարտորեն կարտահայտվին, զանոնք նկատել ինչպես որ են»։

Աննա Սրապիոնյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества