Վերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար
БЛОГՎերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։
Եթե 2018 թվականին ԶՊՄԿ-ն ունեցել էր ընդամենը 126 այցելու, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 2558-ի։ 2018-2023 թվականներին(5 տարվա ընթացքում) Ընկերությունն ընդունել է 1182 հյուրի, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ 2025 թվականի առաջին երեք ամիսներին 211 հյուր ենք ունեցել, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 91։ Սա նշանակում է ավելի քան երկու անգամ աճ։
Այս տվյալները վկայում են այն մասին, որ ԶՊՄԿ-ն շարունակում է իր դռները բաց պահել ուսանողների, դպրոցականների, ինչպես նաև մասնագիտական խմբերի առաջ՝ խրախուսելով կրթական փոխանակումը, մասնագիտական կողմնորոշումը և փորձի փոխանցումը։
Այցելությունների ընթացքում հյուրերը հնարավորություն են ստանում ծանոթանալու կոմբինատի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնոլոգիական գործընթացներին, բնապահպանական քաղաքականությանը և աշխատակիցների առօրյային։
Մենք համոզված ենք, որ նման նախաձեռնությունները նպաստում են թափանցիկության բարձրացմանը, կրթության և արդյունաբերության միջև կապի ամրապնդմանը և նոր սերնդի մասնագետների մոտիվացմանը։
Շարունակում ենք ողջունել նման նախաձեռնությունները և պատրաստ ենք առավել ակտիվ համագործակցության։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



