Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը»

ОБЩЕСТВО

«2015 թ. ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրություն բացվեց, որի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, դրանք գալիս, նաև հատվում են ներկա իրավիճակի հետ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, երբ սկսում ենք մեր զրույցը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ:

«100-ամյակի նախապատրաստման ժամանակ և դրա ընթացքում կան սարսափազդու դրվագներ, դրանց մի մասը հանրայնացված է, մի մասը՝ ոչ: Տասը տարի առաջ՝ ապրիլի 21-ին, բացառիկ նոր մշտական ցուցադրություն բացվեց՝ իր բովանդակային նորույթով, թանգարանային ժամանակակից մոտեցումների ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Հայաստանում դա ամենաժամանակակից և ցեղասպանագիտության առումով ամենահագեցած և ճշգրտված նյութերի հիման վրա պատրաստված ցուցադրությունն էր: Ամենասարսափելին այն է, որ այդ ցուցադրությունը այն ժամանակ էլ շատերի աչքի փուշը դարձավ, քանի որ կամային որոշում կայացրեցի ցուցադրություն անել՝առանց որևէ հատուցման, այսինքն՝ գումար չաշխատել՝ ի հարգանք զոհերի ու վերապրողների հիշատակին, ստեղծելով պատմություն մեր, թուրքերի և օտարերկրացիների համար: Բայց այդ որոշումը հանգեցրեց նրան, որ իմ հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ եղան դեռևս 2014 թվականին: Այլ անձինք, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, որոշել էին, որ իրենք պետք է ցուցադրությունն անեն և փողերի լվացման մեխանիզմով գումարներ էին բերել Հայաստան, որի մասին ես կտեղեկանամ ավելի ուշ: Այդ փողերի լվացման պատմությունը, հետագայում նաև ֆինանսական փաստաթղթերի ոչնչացումը, սպառնալիքներն իմ հասցեին, Հարություն Մարությանին առաջին և երկրորդ փորձով թանգարան խցկելու փորձերը նպատակ ունեին ոչ թե Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալ ավելի բարձր մակարդակով, այլ ընդամենը փողերի լվացման ճանապարհով բերված գումարները թանգարանի, թանգարանային նոր ցուցադրության անվան տակ իրացնել: Հետո նրանց կմիանան «հրանուշ խառատյանները», թավշյա ավազակախումբ, նորընտիր տնօրեն Էդիտա Գզոյանը և այլն: Ինչո՞ւ եմ ներկայացնում պատմության այս ամբողջ փունջը, որովհետև այստեղ է մեր օրերի ամենաամոթալի պատմության ողջ կծիկը: Այսօրվա խայտառակությունը, որը կոչվում է իշխանություն, հենց այս մտայնություններից, որոշումներից ծնված կոնգլոմերատ է նաև: 2014 թվականին, երբ իմ հանդեպ ֆիզիկական բռնության սպառնալիք էր հնչեցվում իմ որոշման համար, որ պետք է անվճար աշխատենք նոր ցուցադրությունը կազմակերպելիս, սրանք արդեն պատրաստ էին իրենց հակահայ առաքելությանը: Առաքելությունը շատ պարզ էր՝ հայտնվել իշխանության ղեկին, խառնակություններ ստեղծել հասարակության շրջանում, որպեսզի չլինի համախմբում ու հավաքականություն, բաժանարար գծեր տարվեցին, պարզ ասացին, որ սև ու սպիտակ կա, և այդ պայմաններում՝ Արցախը հանձնեցին կանխորոշված ելքով պատերազմով և հասարակության մեջ նոր պատերազմով սպառնալու ահաբեկման «մշակույթ» մտցրեցին: Այդ ամենը պատահական չէ: Իրենք եկան, որ սպասարկեն կանխորոշված ելքով 44-օրյա պատերազմը: Հետո իրենց պետք է վերարտադրեին: Վստահ եմ, որ 2021 թվականին կեղծարարության շնորհիվ են իշխանության մնացել: Այստեղ տեսնում ենք նաև երկրորդ՝ Արցախում ցեղասպանությանը մասնակցելու դրվագ իշխանությունների կողմից»,-նշում է մեր զրուցակիցը:

Դեմոյանը բավականին խիստ բնութագրումներ է տալիս վերջին տարիներին մեզ հետ տեղի ունեցած իրադարձություններին: «Ցեղասպանության մեջ մասնակցում էր հայաստանյան իշխանությունը: Սա նոր, ցնցող, ամոթալի, սարսափազդու հաստատագրում է: Իրենց բերել են իշխանության, որ կանխորոշված ելքով պատերազմ սպասարկվի, հետագայում մասնակցեն ցեղասպանական գործողություններին, որովհետև Նոյեմբերի 9-ի որոշման տակ ստորագրություն դնելը և այն հետ չվերցնելը ցեղասպանություն իրականացնելու գործողության տակ ստորագրել է նշանակում: Այդ ցեղասպանական գործողությունը դրսևորվեց Արցախում մոտ մեկ տարի տևած շրջափակման ձևով, երբ մարդիկ սովի էին մատնվում, իսկ շրջափակելու գործողությունը նպատակ ուներ պարպում իրականացնել նորից ահաբեկման միջոցով: Մինչ օրս ո՛չ օրենսդիր մարմնով, ո՛չ այլ փաստաթղթով չի արձանագրվել տեղի ունեցած ցեղասպանությունը, որովհետև իրենք էլ են մեղսակից ու մասնակցել են այդ ցեղասպանական գործողությանը, ի՞նչ Ազգային ժողով: Այսօր 110-ամյակի նախաշեմին ունենք Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող ու կասկածի տակ դնող ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ: Ունենք նաև չնաշխարհիկ մի արտգործնախարար, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ասպիրանտ է եղել, թեկնածուական պաշտպանել Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով և լրջորեն կասկածվում է գողություններ կատարելու մեջ Ցեղասպանության թանգարանից: Այսօր ունենք նոր Սահմանադրություն գրող անձ՝ Վլադիմիր Վարդանյան, որ նույնպես կասկածվում է Հայոց ցեղասպանության թանգարանում գողություն կատարելու մեջ: Որևէ կողմից սրա հերքումը դեռ չկա: Ընդամենն ասում եմ՝ 2007 թվականին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործը վերաբացեք, տեսեք՝ այս պաշտոնյաներն ի՞նչ ցուցմունքներ են տվել և կազմակերպած հանցավորության դեմ պայքարի բաժնում ի՞նչ աշխատանք է տարվել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում իմ կասկածները կարող են փարատվել: Կամ էլ կհաստատվեն դրանք, և կհասկանանք՝ ո՞ր երկրում ենք ապրում, մի երկրում, որտեղ հանցագործներին խրախուսում են պաշտոն տալո՞վ: Ուրեմն դա երկիր չէ: Դրա վկայությունն այն է, որ այն խումբը, որին բերեցին և հանձնեցին իշխանությունը, մասնակցել է ոչ միայն ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ, այլ նաև այսօր ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած ցեղասպանությունը»,-ընդգծում է նա:

Հնարավո՞ր էր արդյոք տարիներ առաջ պատկերացնել, որ Հայաստանը կունենա մի իշխանություն, որը կգնա Հայոց ցեղասպանության ժխտման ճանապարհով: «Ինձ համար սա և՛ սպասելի էր, և՛ անասպասելի: Լինելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝պարբերաբար ԳԱԱ նախագահության կողմից պրեսինգի էի ենթարկվում, որպեսզի օտարվեր Ծիծեռնակաբերդի զբոսայգին, որի պատասխանատուն ի պաշտոնե ես էի: Հստակ գիտեի, որ տարածքը բաժանված է տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների միջև: Չէի հասկանում, թե ինչպես կարելի է սրբավայրի այդ հատվածը, որը նաև կանաչ գոտի է, օտարել և վաճառել: 10 տարի պարբերաբար լինելով պրեսինգի տակ, չէի ստորագրում փաստաթուղթը: Ինձ համար մյուս լուրջ ազդանշանը եղավ, երբ 2012 թվականին ԳԱԱ նախագահությունը և ինստիտուտի տնօրեններից Աշոտ Մելքոնյանը տապալում էին իմ դոկտորական ատենախոսությունը, որտեղ կանխատեսվում էին այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները, նեո-պանթյուրքիզմի վտանգը: Հանձնարարություն էր տրված չհաստատել իմ ատենախոսությունը, երեք փուլով փորձեցին, բայց չհաջողեցին: Դա բավականին լուրջ ազդանշան էր հասկանալու համար, որ Հայաստանի ներսում կարող են Ցեղասպանության թանգարանի տնօրենի, 100-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղարի ատենախոսությունը, սկանդալ սարքելով, վարկաբեկելով, տապալել միայն նրա համար, որ դրսից կար պատվեր, դա ռուս-թուրքական մերձեցմանը չհամապատասխանող թեմա էր: Եվ երրորդ՝ ինձ ուղղված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքը միայն նրա համար, որ «լավ տղերքը» որոշել էին թանգարանի ցուցադրություն կազմակերպելու անվան տակ խոշոր փողեր բերել, փողերի լվացման մեխանիզմով, հետո այդ փողերը մնացին օդում, որովհետև որոշեցի անհատույց անել ցուցադրությունը կնոջս հետ, ով այդ ցուցադրության դիզայներն է, իհարկե, դրանում մասնակցեց նաև ՀՑԹԻ աշխատակազմը: Բայց կատարված աշխատանքի առյուծի բաժինը և՛ բովանդակային, և՛ խորագրերի, և՛ տեսողական նյութի առումով, որպես գլխավոր խմբագիր, իմն է: Այս երեք հանգրվանների մեջ ինձ համար հասկանալի էր «Նիկոլ Փաշինյան և ընկերությունը», որին բերեցին և տվեցին իշխանությունը 2018 թ.-ին: Թանգարանի վարկաբեկում, թանգարանի անվան տակ փողերի լվացում, Ծիծեռնակաբերդում արհեստականորեն հրդեհ կազմակերպել՝ ցույց տալու համար, որ չեմ կարող այն պահել և այլն: Ամեն անգամ մտածում էի՝ սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Պարզվում է, որ էլ ավելի վատ սցենարներ կային նախապատրաստված և ամենասարսափելին այն է, որ հինգ տարի նախապատրաստական պետական հանձնաժողով էինք ստեղծել 100-ամյակի միջոցառումներին, հիշատակի ոգեկոչման արարողություններին պատրաստվելու համար, և այդ ժամանակ սրանք արդեն կային: Լրիվ կազմ ու պատրաստ, մարզված պատրաստել էին իշխանության գալու համար: Սա է մերօրյա պատմության սարսափելի հաստատագրումը»,-եզրափակում է Հայկ Դեմոյանը:


Ի դեպ, այս տարվա մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։

«Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր»։



Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է.

«Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Լուսինե Առաքելյան

Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ