Ереван, 25.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար»

ОБЩЕСТВО

«1915 թ Հայոց ցեղասպանությունը մեր ողջ պատմության ամենաահավոր, սահմռկեցուցիչ, իր նախադեպն ու հավասարը չունեցող ողբերգությունն է: Դա միշտ մնալու է որպես մեր պատմական ողբերգություն մեր հիշողության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան: Նշում է՝ չի ուզում հիմա վերապատմել, թե ինչպես են մեզ 110 տարի առաջ մորթել ու ցեղասպանել: «Չի կարելի երբեք խաղալ մի ամբողջ ազգի այդպիսի ողբերգության հետ։ Նիկոլի գլխավորությամբ մի խումբ մարդիկ եկան իշխանության և սկսեցին հերթով պղծել, ոչնչացնել և՛ մեր արժեքները, և՛ մեր սրբությունները, Արցախը հայաթափել: Ի վերջո, սրանց իշխանության օրոք է Արցախը հայաթափվել պատմության մեջ առաջին անգամ: 3500 տարի այնտեղ հայություն է եղել: Հետո սկսեցին Ցեղասպանությունը կասկածի ենթարկել, ուրանալ և այլն: Գուցե ինչ-որ տեղ Արցախի հայաթափումը, Արցախի այս վիճակը, որն, իհարկե, այսպես չի մնալու, իշխանությունը փոխվելուց անմիջապես հետո Արցախի ինքնորոշման և մյուս հարցերն են դրվելու, այնտեղ ցեղասպանություն և էթնիկ զտում է կատարվել, Նիկոլը մի քիչ մարսում է, Հայոց ցեղասպանության ուրացումը չի մարսելու: Ահավոր ու ահասարսուռ կերպով է լինելու իր պատասխանը: Նիկոլը դրեց իր վերջակետը: Նա չի կարող իշխանության մնալ, և ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին այդ աղբակույտը մնում է իշխանության, սարսափելի է, որ ապրիլի 24-ին Նիկոլը վարչապետ է մնալու: Վիրուս են դրանք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ինքն անձամբ Ցեղասպանությունից մազապուրծի ժառանգ է: «Ինձ համար ցեղասպանության ուրացումը ծանր վիրավորանք է: Մի քանի տասնյակ երկիր ընդունել, դատապարտել է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիան, չընդունելով և չդատապարտելով դա, Արցախում շարունակեց ցեղասպանությունը: Հայաստանի իշխանությո՛ւն և աշխա՛րհ, ուրանալով, կասկածի ենթարկելով այդ փաստն ու իրողությունը, Հայաստանի վերջնական ցեղասպանության հնարավորությունն եք ստեղծում: Եթե այսօր ուրանում եք, վաղն այստեղ է ցեղասպանություն անելու թուրքը: Թուրքին զսպաշապիկ կարելի է հագցնել՝ Ցեղասպանությունը ճանաչել տալով: Իսկ ցեղասպանություն եղել է, դա  կասկածի ենթակա հարց չէ, ամբողջ աշխարհը, գիտական աշխարհը, բոլորը գիտեն դա: Ամոթ է մեզ, որ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ ամոթանք տվեց Հայաստանի իշխանությանը»,-հավելում է բանաստեղծը:

Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին իշխանությունն ազգային էր, ազգապահպան, չէ՞ որ այդ ժամանակ կառուցվեց Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հիմա Հայաստանի անկախ Հանրապետությունում ներկայիս իշխանության ներկայացուցիչն ասում է՝ պետք է հաշվենք և անուն առ անուն գրի առնենք զոհերին, մյուսն էլ, թե՝ մեր արտաքին քաղաքականության համար առաջնային չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, կամ էլ չկենտրոնանք, թե որ կողմից որքան մարդ է մահացել: Արդյոք որևէ մեկիս մտքով կանցնե՞ր, որ երբևէ հայ պաշտոնյաների շուրթերից նման հայտարարություններ կլսենք: «Ոչ միայն իմ, անգամ սատանայի մտքով չէր անցնի նման բան, անգամ սատանան իրեն թույլ չէր տա նման բան ասել: Զոհերի թիվը հաշվելու մասին հայտարարությունն անողն ո՞վ է: Փնթի, կաշառակեր քաղաքական դիակ: Մյուսի դեպքում կենտրոնանում եմ իր ծածկանվան՝ «օմեգայի» վրա: Ուրիշ ի՞նչ պետք է ասեր թուրքական կրկնակի լրտեսը: Պատկերացրեք, թե ովքեր են մեզ այսօր ղեկավարում: Պետք է լինի ազատագրական պայքար, պետք է ներսում ազատագրվենք թուրքական լծից: Այո՛, լինելու է ազատագրական պայքար Հայաստանում, ազատվելու ենք թուրքական լծից, որը բերել, դրել են մեր վզին: Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար: Սա աստվածանարգ բան է: Սրբադասված են մեր զոհերը: Միայն վերջացած մարդը կարող էր սյսպիսի բաներ ասել: Կրկնում եմ՝ սատանայի առաջ էլ ներում չեն գտնելու նման պահվածքի համար: Խաղաս մի ամբողջ ժողովրդի աննախադեպ ողբերգության հե՞տ, ասես՝ եկեք սրբադասված նահատակներին հաշվենք, մեկով ավել են, թե պակա՞ս, ինչպես 44-օրյա պատերազմի զոհերին էր հաշվում՝ պլյուս-մինուս 50: Ու սրանք իշխանության են: Ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին Նիկոլը պետք է նստած լինի վարչապետի աթոռին»,-եզրափակում է Հուսիկ Արան:

Լուսինե Առաքելյան

«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной Азии