Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար․ Աննա Կոստանյան
БЛОГԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար։
Ցեղասպանության ուրացումը, մերժումը կամ ժխտումը ծանր ու բազմաշերտ հետևանքներ է ունենալու համայն մարդկության համար։
1. Պատմական արդարության և ճշմարտության խեղաթյուրում, երբ անարգվում է միլիոնավոր մարդկանց հիշատակն ու կասկածի տակ դրվում նրանց սպանվելու անհերքելի և միջազգային դատական ակտերով հաստատված փաստը։
2. Նոր բռնությունների խթանում և խրախուսում, ինչը որ այսօր տեղի է ունենում Միջին Արևելքում։ Երբ Ցեղասպանությունները մերժվում են, դա օրինակ է ծառայում ապագա հանցագործների համար՝ ստեղծելով հնարավորություններ նոր հանցանքներ գործելու և մնալու անպատիժ։
3. Տուժած ազգերի հոգեբանական վնասի խորացում։
Ուրացումը խորացնում է զոհերի ժառանգների ցավը և խանգարում է ցավի բուժմանն ու վերականգնմանը։
Ուրացումը խորացնում է զոհերի ժառանգների ցավը և խանգարում է ցավի բուժմանն ու վերականգնմանը։
Պետք է և անհրաժեշտ հատուկ շեշտադրել Հայոց Ցեղասպանության ուրացման հետևանքները (սա ազգային արժանապատվության և ինքնության պահպանման հարց է նաև).
1. Ազգային ինքնության ոնահարում և հարյուրամյա վերքի խորացում։
Մեզ՝ հայերիս համար Ցեղասպանությունը ազգային հիշողության կարևորագույն մաս է, ու դրա ժխտումը խանգարում է պատմական արդարության վերականգնմանը։
2. Թուրքիայի և Հայաստանի միջև իրական հաշտեցման խոչընդոտում՝ երկու երկրների միջև հիմնավոր և կայուն հարաբերությունների կարգավորման հարցում։
3. Միջազգային ճանաչման դժվարացում։ Որքան էլ մեզ ստիպեն լսել ու հավատալ, թե օտար երկրների համար էական նշանակություն չունի Հայոց Ցեղասպանության ճանաչումը, և որ այն մեզ ոչինչ չի տալիս, ուրացման քաղաքականությունը լոբբինգի և ճնշումների միջոցով ազդում է նաև այլ պետությունների վրա՝ դարձնելով նրանց հետագա ցեղասպանական գործողությունների հնարավոր թիրախ և խոչընդոտելով այդ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը։
Ճշմարտության ընդունումը և ճանաչումը կարևորվում են ոչ միայն պատմական արդարություն վերականգնելու, այլ նաև ապագա սերունդների համար գիտակցված և խաղաղարար կենսակերպ կառուցելու համար։
Բոլոր այն պաշտոնյաները՝ լինի հայ, թե օտարերկրացի, ժխտելով կամ ուրանալով Ցեղասպանությունները, գիտակցաբար ստեղծում են բոլոր նախադրյալները՝ նոր ցեղասպանությունների կայացման համար։ Այս մարդիկ պետք է դատապարտվեն, մերժվեն, ազատազրկվեն և մեկուսացվեն, քանզի նրանք մեծ վտանգ են ներկայացնում բոլոր հասարակությունների համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



