Եգիպտական հինավուրց բուրգերից շատերը կառուցվել են որպես փարավոնների ու նրանց ընտանիքների տապանաքարեր: Եգիպտոսում մոտ 130 բուրգեր են հայտնաբերվել:
Հետմահու կյանքը շատ կարևոր էր եգիպտացիների համար: Նրանք հավատում էին, որ եթե պահպանեն մահացած մարդու մարմինը, որը անում են մումիացման միջոցով, նրանց հոգին մահվանից հետո հավերժ կապրի:
Քեոփսի բուրգը Գիզայում ամենամեծ եգիպտական բուրգն է: Այս անկրկնելի կառույցը ԱՄՆ-ի Էմփայը Սթեյթ շենքերից 16 անգամ մեծ է կշռով:
Եգիպտացի և՛ կանայք, և՛ տղամարդիկ շպարվում էին: Աչքերի ներկը սովորաբար կանաչ էր (պատրաստված պղնձից) կամ սև (պատրաստված կապարից): Նրանք հավատում էին, որ բացի արևից պաշտպանելուց շպարը ունի կախարդական բուժիչ ուժ:
Հին եգիպտական մումիայի գլանափաթեթները չփաթաթած վիճակում կարող էին 1.6 կմ ձգվել:
Եգիպտական այբուբենը բաղկացած էր 700 հիերոգլիֆներից:
Հին եգիպտացիները հավատում էին ավելի քան 2000 աստվածության: Նրանք ամեն ինչի Աստված ունեցել են վտանգներից մինչև տնային ախատանքները: յուրաքանչյուրը պատասխանատու էր տարբեր երևույթների համար, և պետք է բոլորին երկրպագեին, որպեսզի կյանքը հավասարակշռության մեջ լիներ:
Կատուները համարվում էին սուրբ կենդանիներ: Ասում են, որ շատ ընտանիքներ կատու էին պահում որպես ընտանի կենդանի և հավատում էին, որ այն տնային գործերին հաջողություն կբերի:
Հին եգիպտացիները սիրում էին խաղալ սեղանի խաղեր: Հայտնի խաղերից մեկը կոչվում էր «Սենեթ»: Այն խաղացել են 2000 տարի շարունակ: Խաղը հետևյալն էր. շպրտում էին փայտի կտորներ (այնպես, ինչպես մենք զառերը), որպեսզի տեսնեն, թե քանի քայլ է առաջ գնալու խաղացողը իր խաղաքարով:
Հին եգիպտացիներն են հայտնաբերել շատ իրեր, որ մենք մինչև այսօր օգտագործում ենք՝ թուղթը, գրիչները, փականներն ու բանալիները, ատամի մածուկը: