Սուր գավառում կրկին թուրք ոստիկան է սպանվել
ОБЩЕСТВОԴիարբեքիրի Սուր գավառում, որի բոլոր թաղամասերում հայտարարված է փողոց դուրս գալու արգելք, հերթական միջադեպն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով մÕ �կ թուրք ոստիկան է վիրավորվել:
Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Սուրի նահանգապետարանը հունվարի 2-ի գիշերը հայտարարություն է տարածել, որ Սուր գավառի 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Հայտարարության համաձայն այժմ ամբողջ Սուր գավառը փակ է լինելու մինչև նոր հրահանգի արձակումը։ Դրա 11 թաղամասում արգելքը չի հանվում արդեն 64 օր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



