Արաս Օզբիլիսը վատառողջության պատճառով բաց է թողել «Ռայո Վալեկանո»-ի հերթական մարզումը
СПОРТՖուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բաց է թողել «Ռայո Վալեկանո»-ի հերթական մարզումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսպանական ակումբի թվիթերյան էջի տեղեկացմամբ, պատճառը ֆուտբոլիստի վատառողջ լինելն է եւ բարձր ջերմությունը:
Փետրվարի 3-ին իսպանական ակումբը ներկայացրել է թիմի նորեկներին` Իտուրային և Պիտիին, սակայն Արաս Օզբիլիսի վարաբերյալ տեղեկություն չէր հաղորդվել: Ֆուտբոլիստը հայտավորված չէր նաեւ Իսպանիայի առաջնության անցած տուրի հանդիպմանը: «Ռայո Վալեկանո»-ի հաջորդ հանդիպումը փետրվարի 6-ին է: Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում թիմը խաղալու է «Լաս Պալմաս»-ի դեմ:
Հունվարի վերջին Թուրքական «Բեշիկթաշ»-ն ու իսպանական «Ռայո Վալեկանո»-ն պաշտոնապես հայտարարեցին, որ Արաս Օզբիլիսը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ելույթները շարունակելու մադրիդյան ակումբի կազմում: Ֆուտբոլիստը իսպանական ակումբի ընդհանուր կազմում մասնակցել էր նաեւ ուսումնամարզական հավաքի: