Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Օսմանյան արխիվներում առկա փաստաթղթերը հստակ ցույց են տալիս՝ երբ է կայացվել հայերին բնաջնջելու որոշումը. Թաներ Աքչամ

ВИДЕО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Գերմանական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արխիվային նյութերի կարիք չկա. Օսմանյան փաստաթղթերի հիման վրա կարելի է պնդել, որ հայերին բնաջնջելու որոշումն ընդունվել է 1914թ. դեկտեմբերի 1-ին: Այս մասին NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման ժամանակ ասել է թուրք անվանի պատմաբան, Հայոց ցեղասպանության հարցերով մասնագետ Թաներ Աքչամը՝ նշելով,  որ արխիվային այդ նյութերին ինքն անդրադարձել է թուրքերեն հրատարակված «Հայոց ցեղասպանության համառոտ պատմություն» գրքում, որը դեռ հայերեն չի թարգմանվել։

«Սա օսմանյան փաստաթուղթ է, որը մինչ այժմ առկա է օսմանյան արխիվում: Համաձայն այս փաստաթղթի՝ 1914 թվականի դեկտեմբերի 1-ին Էրզրումում «Թեշքիլաթը Մախսուսե»–ի՝  հատուկ կազմակերպության կողմից կայացվել է որոշում։ Էրզրումի նահանգապետ Թահսինը, որը նույնպես «Թեշքիլաթը Մախսուսե»–ի  անդամ էր, Ստամբուլի կառավարությանը տեղեկացրել է, որ իրենք որոշել են բնաջնջել Բիթլիսում և Վանում հայ տղամարդկանց, եւ խնդրել է կարդալուց հետո ոչնչացնել այդ հեռագիրը։ Այս օսմանյան փաստաթղթում նրանք օգտագործում էին «կասկածելի հայերի բնաջնջում» տերմինը։ Երկրորդ կարևոր փաստաթուղթը Բեհայդին Շաքիրի նամակն է, որքան հիշում եմ՝ 1915թ. մարտի 3-ին։ Այդ նամակում Շաքիրը, որպես «Թեշքիլաթը Մախսուսե»–ի  անդամ, պաշտոնապես հայտնում է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամներից մեկին, որ կենտրոնական կոմիտեն որոշում է կայացրել ոչնչացնել Անատոլիայի ողջ հայ բնակչությանը։ Իմ գնահատմամբ՝ որոշումը կայացվել է փետրվարի 18-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Ելնելով այս փաստաթղթերից և առկա որոշ այլ նյութերից՝ կարելի է հեշտությամբ ասել, որ օսմանյան կառավարությունը, «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը միտումնավոր բնաջնջել են հայ բնակչությանը»,– ասել է Թաներ Աքչամը։

Գիտնականի խոսքով՝ հայերին բնաջնջելու գաղափարը Օսմանյան կայսրությունում եղել է դեռ հայաբնակ շրջաններում բարեփոխումների մասին ռուս–թուրքական համաձայնագրի ստորագրման շրջանում։

«Կարծում եմ՝ շատ կարևոր շրջադարձ էր 1914թ. փետրվարի 14-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրված հայաբնակ շրջանների բարեփոխումների համաձայնագիրը, ըստ որի, երկու կիսաինքնավար նահանգներ պետք է ստեղծվեին այնտեղ, որն ընդհանուր առմամբ հայտնի է որպես Արևմտյան Հայաստան, իսկ մենք անվանում ենք Արևելյան Թուրքիա: Օսմանյան կայսրության համար շատ պարզ էր, որ դա հայկական անկախ պետության սկիզբն է, քանի որ օսմանցիները 19-րդ դարից ունեին կուտակված փորձ և գիտելիքներ։ Հույները, բուլղարները, ռումինացիները, բոսնիացիները, հետո լիբանանցիները, բոլոր եվրոպացի քրիստոնյաները մեկը մյուսի հետևից անկախացան նույն օրինաչափության հիման վրա: Նախ որոշակի բարեփոխումներ, հետո՝ ինքնավարություն, ապա՝ անկախություն։ Եթե կարդաք ոչ միայն օսմանյան, այլեւ բրիտանական, ռուսական, գերմանական փաստաթղթերը, ապա կտեսնեք, որ նույնիսկ օտարերկրյա դիվանագետներն էին համոզված, որ դա հայկական անկախ պետության ստեղծման սկիզբն էր։ Օսմանյան կառավարությունը մտադիր չէր կյանքի կոչել այս համաձայնագիրը, և երբ սկսվեց  համաշխարհային պատերազմը, առաջին բանը, որ արեցին, Ռուսաստանի հետ կնքված այս համաձայնագիրը չեղյալ հայտարարելն էր։ Պատահական չէ, որ այդ բարեփոխման համաձայնագրի ստորագրումից հետո օսմանյան կառավարությունը շրջաբերական ուղարկեց Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր դեսպանություններին եւ հյուպատոսություններին՝ հայերին ներկայացնելով որպես կասկածելի տարրեր։ Օգոստոսից, երբ նրանք մտան պատերազմի մեջ, շրջաբերականներ ուղարկվեցին Օսմանյան կայսրության տարածքով մեկ՝ այն մասին, որ հայերը կասկածելի տարր են համարվում, և որ նրանց յուրաքանչյուր շարժում պետք է հետևել և վերահսկել: Մտավախությունը, որ ինչ-որ բան է լինելու, նրանց գլխում եղել է արդեն բարեփոխումների համաձայնագրի ստորագրման շրջանում»,– ասել է պատմաբանը։

Նրա խոսքով՝ այդ կերպ Օսմանյան կայսրությունը ուզում էր կանխել հայկական անկախ պետության ստեղծումը «Նրանք մտածում էին, որ ավելի լավ է ազատվեն բոլորից, որպեսզի հայերը երբեք չկարողան նման պահանջ դնել։ Եվ սա իմ պնդումը չէ. սրա մասին են վկայում Թալեաթ փաշայի հեռագրերն ու գրությունները։ Երբ Թալեաթը հեռագիր է ուղարկում Հալեպի նահանգապետին ու իմիգրացիոն բյուրո, որոնք պատասխանատու էին հայերին սիրիական անապատներ աքսորելու համար, հստակ ասում է դրանում, որ պետք է այնքան նվազեցնել հայերի թիվը, որ նրանք չկարողանան այլևս այդ խռովարար ծրագիրն առաջ քաշեն։ Սա էր նրանց գլխավոր վախը»։

Աշխարհահռչակ պատմաբանը մերժում է այն պնդումները, թե իբը հայերը հավատարիմ չէին Օսմանյան կայսրությանը։

Եթե ընդհանուր գնահատենք հայերի ու հատկապես հայկական կուսակցությունների վերաբերմունքն Օսմանյան կառավարության նկատմամբ, ապա կասեի, որ այն չափից դուրս լոյալ էր, նրանք անհավատարիմ տարր չէին։ Դաշնակցություն կուսակցության անդամների հուշերը վկայում են, որ անգամ 1914թ. օգոստոսին կայացած վերջին համագումարում դեռ կային մարդիկ, որոնք հավատում էին, թե կկարողանան համաձայնության գալ Օսմանյան կառավարության հետ։ Գիտենք՝ ինչ զարգացումներ եղան այն ժամանակ Բիթլիսում ու Վանում, որտեղ հայ երիտասարդությունն ուզում էր դիմադրել «Միություն և առաջադիմություն» կուսակցությանն ու Դաշնակցության վերնախավին։ Անգամ այդ ժամանակ ոմանք հույս ունեին, որ կհաջողվի կոնսենսուսի հասնել Օսմանյան կառավարության հետ։ Անգամ 1908թ-ից հետո, չնայած 1919թ-ի Ադանայի կոտորածին, հայ ղեկավարները դեռ հույս ունեին, որ կկարողանան լեզու գտնել երիտթուրքերի հետ։ Այնպես որ հայերն այդ անհավատարիմ տարրը չէին, ինչպես պնդում էին, ընդհակառակը»,– նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира