Ալոեն կազատի գլխամաշկի թեփից
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Մազերի թեփը գլխավոր խնդիրն է, որը տանջում է մեզ ցուրտ եղանակները սկսելուն պես։ Դրա պատճառները բազմաթիվ են. թույլ իմունիտետ, սանրվածք, որը չի թողնում, որ մազերը շնչեն, ստրեսներ։ Այդ ամենը բերում է գլխամաշկի չորացման։ Առաջարկում ենք հրաշալի միջոց թեփի դեմ պայքարում։ Ալոե (հալվե), մեղր, քնջութի յուղ, խնձորի քացախ. մազերի գլխավոր օգնականները՝ մեկ խառնուրդում։
Բաղադրիչներ.
- Ալոեի տերևներ
- 7 ճաշի գդալ քնջութի յուղ
- 2 ճաշի գդալ մեղր
- 4 ճաշի գդալ խնձորի քացախ
- 20 ճաշի գդալ ջուր
1. Առաջին փուլի համար անհրաժեշտ են ալոեի խոշոր տերևներ։ Կտրեք ալեոի տերևները, առանձնացրեք դրա վրայի շերտը և փշերը, իսկ մաքրված միջուկը քսեք գլխամաշկին և սպասեք 30 րոպե։
2. Խառնեք քնջութի յուղը մեղրի հետ և խառնուրդը քսեք մազերին արմատներից մինչև ծայր։ Մեղմորեն սանրեք մազերը։
3. Ցանկալի է խոնվեցնել մազերը ջրի մեջ բացած խնձորի քացախով։ Եվս 30 րոպե և լվացեք մազերը շամպունով։
Ի դեպ բոլոր համամասնությունները ներկայացված են երկար մազերի համար։
Թեփի պատճառ կարող է լինել նաև սնկային հիվանդությունը, բայց այն պահանջում է բոլորովին այլ լուծում։ Այս դեպքում մենք ուշադրություն էինք դարձրել մաշկի չորությանը։
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



