Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել
АНАЛИТИКАՀայաստանի 2-րդ և 3-րդ նախագահների և նրանց կողմնակիցների միջև բանավոր փոխհրաձգությունը կարծես կանգ առնելու միտումներ է ցուցաբերում։ Համենայնդեպս, նման տպավորություն կարելի է ստանալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ծիծեռնակաբերդում արած հայտարարություններից։ Սարգսյանն առանց փակագծեր բացելու հայտնել է, որ իրենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունեն և այն կարտացոլվի մինչև 2026 թ․-ը։ Նշելով, որ ինքն անձամբ պատրաստ չէ երկիրը ղեկավարել, Սերժ Սարգսյանը հայտնել է, որ իրենք առանց ծրագրի չեն գործում, բայց այս պահին այն հրապարակելու իմաստ չունի, թեպետ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է։
Լրագրողներն, իհարկե, հարցրել են նրա և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միմյանց հասցեին հնչող քննադատությունների մասին։ «Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ «էշին համբուրողը» մեկ հոգի չի եղել, շատ շատերն են եղել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հռետորաբանության մեղմացումը, ինչպես նաև նախկին նախագահի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունը վկայում է, որ թերևս երկու նախագահի կողմնակիցներին հաջողվում է որոշակիորեն մեղմել հռետորաբանությունը, իսկ առաջիկայում ընդհուպ նույնիսկ կարող են համախմբված գործողությունների գնալ։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ երկիրը ղեկավարել և ընդամենը կառավարում է՝ օգտվելով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության տարբեր թևերի միջև առկա հակասություններից, միմյանց հասցեին հնչեցվող քննադատություններից, իսկ երբ ընդդիմադիր այդ ուժերը բարեհաճեն միավորվել, առնվազն մեկ գաղափարի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ, այլևս Փաշինյանի օրերը հաշված կլինեն։

Դիանա Ադամյան
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
5
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им