Ի՞նչ բիզնես է սկսել Լիլի Հովերը և ո՞ւմ հովանավորությամբ
ЛАЙФ «Ի՞նչ եղանակ է սպասվում վաղը, լսե՞լ ես` ինչ է ասել Լիլի Հովերը». ահա այսպիսի արտահայտություններ եմ լսում հաճախ, երբ մարդիկ լսում և վստահում են Լիլիի հայտնած եղանակի կանխատեսումներին: Հաղորդավարուհուն հյուրընկալեցինք BlogNews.am-ի խմբագրությունում, իսկ զրույցի ընթացքում նա պատմեց իր նոր բիզնեսի, անձնական կյանքի, արված վիրահատության և այլ հետաքրքիր թեմաների մասին:
- Յուրաքանչյուր հեռուստատեսություն ունի եղանակի տեսության իր մեկնաբանը, բայց Ձեր ֆենոմենը լրիվ այլ է: Ի՞նչն է դրա հիմնական գաղտնիքը՝ Ձեր արտաքին տե՞սքը, թե՞ մատուցման տարբերակը:
- Գիտեք, կարծում եմ, համակրանքի հարց է, բայց ես դրա համար շատ-շատ եմ աշխատել, որովհետև երբ նոր էի սկսել վարել եղանակի տեսությունը, բազմիցս խոստովանել եմ, որ գրեթե ոչինչ չգիտեի դրա մասին, և ոչ մի տեղեկություն չկար համացանցում, թե ինչպես է տեղական եղանակը մատուցվում, իհարկե ես հիշում եմ՝ շատ վաղուց Անժելիկա Հովհաննիսյան անունով մեկնաբան կար, ինքս նրան համակրում էի և հիշում, թե ինչպես էր մեկնաբանում, բայց, ցավոք, ես ոչ մի տեսանյութ չկարողացա գտնել նրանից: Որոշեցի ստեղծել իմը և ուրախ եմ, որ դա սիրվեց: Իհարկե լավ է, որ այդ վիճակից ինձ դուրս հանեց «Հիդրոմեդ» ծառայության օթերևութաբան Գագիկ Սուրենյանը, ով բարեխղճորեն դիմացավ իմ անսպառ զանգերին։ Մինչ օրս էլ զանգում եմ, քանի որ չեմ սիրում եթերում լինել չիմացած նյութով:

Շարունակությունը՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



