Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը առաջնեկս է: Բոլորի կողմից սիրված էր, սպասված: Հայկին ամեն ինչ հետաքրքիր էր, պրպտող էր: Ամուսինս հմուտ է ամեն ինչ նորոգելու հարցում, մեր տանը չկա մի բան, որ կոտրած կամ փչացած մնա: Հայրիկին տեսնելով՝ Հայկն էլ խաղալիքները քանդում էր, հավաքում: Համալսարանի 2-րդ կուրսում սովորելու ժամանակ երիտասարդ գիտնականների գիտաժողովում սերտիֆիկատ ստացավ: Ծխի դետեկտոր էր ստեղծել, որ գազային հարձակման ժամանակ մարդկանց պաշտպանի: Դպրոցում 4-5-րդ դասարանում Բնագիտություն առարկան էինք անցնում, որը ես էի դասավանդում: Տուն եկա, տարբեր իրեր էր շարել տնով մեկ, բարկացա, որ տունը կարգի բերի: Ասաց, որ թողնեմ «հավերժական շարժիչ» ստանա: Քանդել-հավաքելու իր սերը նաև պատերազմի դաշտում է դրսևորվել: Ընկերները պատմում են՝ Հայկն ասում էր. «Ինձ մի փոքրիկ երկաթ, անհրաժեշտ մատերիալ տվեք, ինչ պետք է, կսարքեմ»: Զինակից տղաներն ասում են՝ Հայկն ամեն ինչից գլուխ էր հանում, որ նա մեզ հետ էր լինում, գիտեինք՝ փրկված ենք, այստեղից էլ դուրս կգանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարգարիտը՝ Հայկի մայրիկը: Նշում է՝ որդին շատ գեղեցիկ էր նկարում: «Երևի 2-3րդ դասարանում էր սովորում, ասաց՝ մա՛մ, ինձ համար գայլն ու մարդը կնկարե՞ս: Նկարեցի, իմ նկարածը չհավանեց՝ քո գայլը ոնց որ աղվես լինի: Ես էլ իմ նկարածը պատռեցի, ասացի՝ դու նկարիր: Եվ նկարեց, կարծես իրական լիներ: Հասկացանք, որ Հայկս նաև նկարելու տաղանդ ունի: Հայկիս նկարներից որոշները փակցված են տան պատին»:

Տիկին Մարգարիտը նշում է՝ որդին շատ հետաքրքրասեր էր: «Մի օր տանը մաքրություն էինք անում, պահարաններն էի դատարկում, ակորդեոն տեսավ: Վերցրեց այն, կախեց գործիքն իր թևերից ու ասաց՝ պետք է նվագել սովորեմ: Առաջին դասարանից իր ցանկությամբ, իր համառության շնորհիվ նաև ակորդեոնի դասերի հաճախեց: Միշտ ասում էր. «Մա՛մ, չեմ կարող արտահայտություն չկա, չեմ ուզում կա»: Փոքր տարիքում քրոջս օգնությամբ անգլերենով բոլոր կենդանիների անունները սովորել էր: Քույրիկս նաև պատմություն էր պարապում այն ժամանակ, երբ Հայկս փոքր էր: Երբ միասին ժամանակ էին անցկացնում, քույրիկս գիրքը բացում էր, Հայկին հարցնում՝ Անին ո՞ւմ մոտ է: Տղաս արձագանքում էր՝ թուրքի մոտ: Մորաքույրը հաջորդ հարցն էր տալիս՝ ի՞նչ անենք: Հայկն անմիջապես պատասխանում էր՝ կռվենք, հետ բերենք: Հանրապետության մասշտաբով շախմատի երկրորդ կարգի վարպետ էր: Երբ ընդունվեց համալսարան, սկսեց նաև շախմատի ակադեմիա հաճախել, բայց փոքրուց ես եմ շախմատ խաղալ սովորեցրել: Իրեն հանձնարարում էի գիրք կարդալ, և պայմանավորվում էինք՝ վերջացնելուց հետո շախմատ ենք խաղալու: Հիմա դպրոցում ամեն տարի Հայկիս ծննդյան օրը շախմատի հուշամրցաշար են անցկացնում: Օլիմպիադաներում մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր գրանցում: Անընդհատ գովասանագիր ու պատվոգիր էր ստանում, ամբողջ մարզից Հայկս ու Նարեկս՝ որպես աչքի ընկնող, բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներ, լինում էին կառավարության շենքում, մասնակցում միջոցառումների»:

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ՝ բարձր բալերով և անվճար հիմքունքներով: «Դպրոցի ավարտական դասարաններում մտածում էր, որ պետք է ծրագրավորում սովորի, սակայն 12-րդ դասարանում էր, երբ Ապրիլ յան պատերազմին ականատես դարձանք: Պատերազմից հետո փոխեց իր մասնագիտական ընտրությունը, ասաց՝ պետք է զենք ստեղծեմ: Մի քանի քայլ արել էր, որոնք կիսատ մնացին: Համալսարանում սովորեց ՊՆ ծրագրով: Հինգ տարի սովորելուց և դիպլոմայինը պաշտպանելուց հետո զորակոչվեց բանակ, վիճակահանության արդյունքում ծառայում էր Կապանում: Հիշում եմ՝ այդ օրը զանգահարեց, տխուր էր՝ իմ բոլոր կուրսեցիները Քարվաճառ, Ստեփանակերտ ընկան, իսկ ես՝ Կապան»:

Ծառայության օրերին Հայկը ներգրավվել է 44-օրյա պատերազմում: «Ջրականում 6-7 օր զորավարժությունների էին, երբ սկսվեց պատերազմը: Այդ ժամանակ շրջափակման մեջ էին ընկել: Զինակից ընկերներն են պատմում, որ Հայկն ասել է՝ գերի չեմ ընկնի: Գիշերով ճանապարհ է փնտրել, գտել և դուրս եկել: Տղաներին ասել է՝ կապ կտամ ձեզ, դուք էլ դուրս կգաք: Իր ենթակայության տակ գտնվող զինվորներին դուրս էր բերել: Իր լավ ծառայության համար Հայկը պետք է բարձրագույն պարգևների արժանանար, այդ մասին դիմումները կան: Բայց պատերազմի ընթացքում վիճաբանություն է ունեցել բարձրագույն ղեկավարության հետ այն պատճառով, որ վերջիններս ժամկետային զինծառայողներին անուշադրության են մատնել: Չեմ մոռանում՝ երբ պատերազմից վերադարձավ, գնացի իր մոտ, վազեցի, որ համբուրեմ, թույլ չտվեց: Կարծես վատ զգար, որ վերադարձել է. «Մա՛մ, շատ երեխեք տուն չեկան, անգամ մի տնից երկու տղա»: Ասաց՝ պարտվեցինք: Ես էլ իրեն հակադարձեցի՝ շախմա՞տ էր, որ պարտվեցիք: «Մամա՛, թողեցին, փախան, չպահեցին հողը»:

Մեզ մոտ սրբավայր կա, պատերազմի օրերին գնում էի, ծնկած աղոթում՝ Աստված ջան, Հայկս դարպասը բացի, ներս մտնի, ինչ անելու ես, ինձ արա: 44-օրյա պատերազմից հետո հիվանդացա, քաղցկեղի ճիրաններում հայտնվեցի: Հայկս այդ ժամանակ շատ ծանր օրեր ապրեց, ինձ ասում էր՝ մա՛մ ջան, դու կփրկվես»:

Հայկը վերադառնում է 44-օրյա պատերազմից: «Երբ վերադարձավ, ձեռքը խնդիր ուներ, անընդհատ գալիս էր Մուրացանի հոսպիտալ, իրեն ասացի, որ դուրս գա ծառայությունից: «Մա՛մ,«նիգոդնի՞» ավարտեմ ծառայությունս, որ հետո չկարողանամ ղեկավար աշխատել: Նման բան չի լինի, դասալիք չեմ»:

44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո Հայկը ծառայությունը շարունակում է Սիսիան-Նորավանում: Վրա է հասնում 2022 թ. սեպտեմբերյան պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, Հայկս զանգեց հայրիկին՝ պա՛պ, Վարդենիսից ի՞նչ կա: «Պատերազմ է, Հա՛յկ ջան, քո մոտ ի՞նչ կա»: Արձագանքեց, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց իր մոտ էլ էր պատերազմ: Հայկիս դեպքը եղել է սեպտեմբերի 14ին: Այդ օրն առավոտյան խոսել ենք իր հետ: Նարեկիս՝ մյուս տղայիս զանգեցի, որ տեսնեմ՝ խոսե՞լ է Հայկիս հետ: Ժամը 11:30 էր: Հայկիս դեպքը եղել է 12-ին 15 պակաս: Տեսել է, որ օդում ԱԹՍ կա, տղաներին ասել է, որ թաքնվեն խրամատում: Նա ցանկացել է չեզոքացնել ԱԹՍ-ն, բայց արդյունքում հարվածն իր վրա է վերցրել: Հեռախոսն առանց անջատելու գցել է գրպանը, Նարեկը լսել է ձայները, ինչ-որ պահի Հայկը դարձել է անհասանելի: Իսկ ժամը 12-ին հրադադար եղավ: Երևի մեկ ժամ անց Վարդենիսում արդեն լուրը տարածվել է: Բոլորը մտածել էին, թե ինձ ինչպես հայտնեն լուրը. «Մարգարիտը կխելագարվի առանց Հայկի»: Հայկիս անմիջապես տարել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղից էլ՝ Երևան: Հոկտեմբերի 16-ին արդեն Հայկի հետ «վերադարձել» ենք իր հայրենի Վարդենիս»: Հայկն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում:

Ապրելու ուժի մասին: «Հայկը գիտության մարդ էր ուզում դառնալ: ԵՊՀ-ում երկրորդ կուրսից աշխատում էր, գիտաշխատող էր: Իր աշխատանքով մեքենա էր գնել, հիփոթեքով տուն Երևանում, ընկերուհի ուներ, ցանկանում էր ընտանիք կազմել: Կատարյալի էր ձգտում: Նարեկին՝ փոքր եղբորն, ամեն հարցում սատարում էր: Նարեկը եղբոր համար կարծես սրբություն լիներ: Ու հիմա ես հանուն Նարեկիս եմ ամուր մնում: Դպրոցում դասավանդելիս մի քիչ մտքերս ցրվում են, բայց միջանցքում տեսնում եմ Հայկիս նկարը և կրկին ալեկոծվում: Ես գիտեմ, թե Հայկս Երևանում է, Սիսիանում է, Կապանում է»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ, կապի պետ Հայկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%