Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեծամասամբ կապված են այն հանգամանքի հետ, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրեն տարածաշրջանային խաղացողները, որոնց «ակումբին» է պատկանում նաև Իրանը, որը պատմականորեն մեծ դերակատարություն է ունեցել տարածաշրջանային կոնյուկտուրայի վրա։ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը տարբերվում է նրանով, որ այն Մերձավոր Արևելքի ամենաընդլայնված ու բարդ ռազմավարություններից մեկն է։

Իրանի դերը տարածաշրջանում պայմանավորված է միանգամից մի քանի գործոններով՝ պատմական ժառանգություն, աշխարհաքաղաքական դիրք, կրոնական ու գաղափարախոսական մոտեցումներ և անվտանգության ռազմավարություններ։ Ընդ որում, պատմական ու գաղափարական մասով Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնվում է առաջին հերթին կրոնական գործոնի վրա։ Իրանը՝ որպես շիա իսլամի կենտրոն, փորձում է միաժամանակ ստանձնել նաև մահմեդական աշխարհի լիդերությունը ու մահմեդական աշխարհը կերպարանավորել իրանական պատկերացումների համաձայն։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին Թեհրանը ջանում է ամրապնդել շիայական համայնքների դերակատարությունն ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Բահրեյնում և Եմենում։ Իրանի ռազմավարության մեջ է մտնում նաև շիա փոքրամասնությունների պաշտպանի դերում հանդես գալը հատկապես այն վայրերում, որտեղ նրանք ենթարկվում են ճնշումների կամ զինված հարձակումների։

Իրանի տարածաշրջանային քաղաքականության մյուս հենքը, բնականաբար, իսլամական հեղափոխության գաղափարախոսությունն է։ 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանը որդեգրել է նաև իսլամական հեղափոխությունն արտահանելու ուղեգիծը, որը կատարվում է իսլամական շրջանակներում իրանական ազդեցությունն ուժեղացնելու միջոցով։ Բայց իսլամական աշխարհում գերակա դառնալու Իրանի ձգտումը դիմադրության է հանդիպում տարածաշրջանային իսլամական ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից։

Նախքան 2023 թվականը, երբ Չինաստանի միջնորդությամբ տեղի ունեցավ Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը, Էր Ռիադն ու Թեհրանը լուրջ հակամարտության մեջ էին, որը հիմնականում ընթանում էր պրոքսի միավորների միջոցով։ Իսկ Թուրքիայի ու Իրանի շահերի բախումը հիմնականում Սիրիայում էր, որտեղից, ի վերջո, իրանական կողմը դուրս եկավ, բայց դեռևս շիա բնակչության միջոցով այն պահպանում է իր ազդեցությունը։ Թուրքիայի ու Իրանի տեսլականները չեն համընկնում նաև Հարավային Կովկասի հարցում։ Անկարան Հարավային Կովկասն իր ազդեցության տակ դնելու հեռահար ծրագրերն է առաջ մղում, որի մաս է կազմում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։ Իսկ Իրանը, տեսնելով պանթուրքական ծրագրերի առաջխաղացման վտանգը, կտրուկ դեմ է արտահայտվում «Զանգեզուրի միջանցքի» նախագծին։ Մեկ անգամ չէ, որ Թեհրանից հայտարարություններ են հնչել, թե իրենց համար անընդունելի է տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությունը։

Միևնույն ժամանակ, իրանական կողմին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ադրբեջանում գնալով ուժեղանում է թուրքական գործոնը, ինչն Արցախյան պատերազմից հետո կատարված փաստ է։ Եվ արդեն խոսվում է անգամ համաթյուրքական բանակ ստեղծելու մասին։ Այսինքն, Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրման գործընթաց է սկսվել։ Իրանական կողմն էլ փորձում է Ադրբեջանում իր ազդեցությունը պահպանել շիայական ու կրոնական շրջանակների միջոցով։ Բայց հնարավոր չէ հաշվի չառնել, որ Ադրբեջանում շատ ակտիվ է նաև Իսրայելը։ Պատահական չէ, որ Արցախից օկուպացված տարածքներում Ադրբեջանը ձեռամուխ է եղել երեք օդանավակայանի կառուցմանը։ Պարզ է, որ դրանք կարող են հենակետեր դառնալ Իրանի դեմ օդային հարվածներ հասցնելու համար։

Մյուս կողմից էլ՝ Իրանի կողմից տարածաշրջանում ստեղծվել և հովանավորվում են բազմաթիվ ռազմական և ռազմաքաղաքական կառույցներ, որոնք միասին վերցրած անվանվում են «դիմադրության առանցք», որի հիմնական նպատակ դիտարկվում է հենց Իսրայելի դեմ պայքարը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Գազայի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Իրանի ստեղծած «դիմադրության առանցքի» միավորները թուլացած վիճակում են։ Լիբանանում Իսրայելի կողմից Հզբոլլահին հասցված հարվածների արդյունքում այս կառույցն էականորեն թուլացած է։ Իրանում «Համաս» կազմակերպության ղեկավարներից Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո նվազել է Իրանի ներազդեցությունը այս կառույցի վրա։ Իսկ Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում գործող պրոիրանական կազմավորումների դիրքերը նույնպես թուլացել են։ Եմենում էլ պրոիրանական հութիները, որոնք մի ժամանակ խնդիրներ էին ստեղծում Կարմիր ծովով նավերի անցման համար, ամերիկյան ռազմական ուժերի հարվածների թիրախում են հայտնվել։

Այս ամենով հանդերձ, Իրանը դեռևս իրենից մեծ ուժ է ներկայացնում և կարող է ազդել տարածաշրջանային զարգացումների վրա։ Իսրայելն անհանգստացած է նրանից, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել։ Բայց տեղի ունեցող գործընթացների ուղղությունը մեծամասամբ կախված է նրանից, թե ինչպես կդասավորվեն ԱՄՆ-Իրան հարաբերությունները և արդյոք միջուկային գործարք կկնքվի՞ կողմերի միջև, թե՞ ոչ։ Համենայն դեպս, Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները դեռևս լավ են ընթանում։ Եվ եթե Իրանը ու ԱՄՆ-ը կարողանան համաձայնության գալ միջուկային ծրագրի հարցում և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները սկսեն հանվել, իրանական կողմի դիրքերը տարածաշրջանում էականորեն կամրապնդվեն։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян