Իրանը նավթի մատակարարման պարտավորագիր Է ստորագրել ֆրանսիական Total-ի հետ
ЭКОНОМИКАԻրանի ազգային նավթընկերությունը (NIOC) նավթի մատակարարման պարտավորագիր Է ստորագրել ֆրանսիական Total ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իրանական «Մեհր» գործակալությանը: Այդ պարտավորագիրը Total-ին թույլ կտա Իրանից օրական գնել 150-200 հազար բարել նավթ:
Գործակալության տվյալներով՝ Total-ը նավթի մատակարարման գծով Իրանի առաջին եվրոպական հաճախորդը չԷ պատժամիջոցների չեղարկումից հետո: Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ռոքնոդին Ջավադին չի ճշտել, թե որ երկիրն Է առաջինը նման պարտավորագիր կնքել:
Ջավադին, վկայակոչելով հաջորդ տարի 2,3 մլն բարել նավթի արտահանման պլանը, ասել Է, թե «500 հազար բարելով նավթի արդյունահանման ու արտահանման ավելացումը մոտ ժամանակներս իրողություն կդառնա»:
Ներկայում Իրանը մի շարք բանակցություններ Է վարում Եվրոպայում այնպիսի հաճախորդների հետ, ինչպիսիք են՝ Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան, Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան: Վերջին շաբաթներին Իրանը մի շարք պարտավորագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր Է ստորագրել եվրոպական նավթընկերությունների, այդ թվում՝ իտալական Saipem-ի եւ Naples-ի, ռուսական ԼՈՒԿՕՅԼ-ի եւ ասիական մի շարք ընկերությունների հետ:
ՕՊԷՔ-ի քարտուղարության կողմից հրապարակված զեկույցի տվյալներով՝ Իրանում նավթի արտադրությունը 2014 թվականի օրական 2,766 մլն բարելից 2015-ին աճել Է մինչեւ 2,876 մլն բարել:
2012 թվականին Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից առաջ ԵՄ-ն այդ երկրից ներմուծում Էր մոտավորապես 800 հազար նավթ եւ կոնդենսատ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: