Իտալացի գիտնականը երջանկության դիետա է ստեղծել
ЛАЙФԻտալիայի Կատանձարո քաղաքի համալսարանի գիտնական Լուկա Պասամոնտին որոշել է այն մթերքների ցանկը, որոնք հնարավորություն են տալիս ազատվել գրգռվածությունից ու ցասումից։ Այդ մթերքն են շոկոլադը, խավիարը, կաթը, պանիրը, խոզի, տավարի, հավի մսերն ու ընկուզեղենը։
Մասնագետը կարողացել է ապացուցել, որ լավ տրամադրության գրավականը «ճիշտ սնունդն» , որը պարունակում է տրիպտոֆան ամինաթթուն, սակայն որպես կանոն այդ մթերքները «հակադիետիկ» են։
Այնուամենայնիվ, Պասամոնտին շեշտում է, որ մարդը օրական նվազագույնը 350 գրամ նման սնունդ պետք է օգտագործի, ինչը թույլ կտա խուսափել սթրեսից, նվազեցնել ագրեսիվությունը և վերահսկել բացասական էմոցիաներն ու ցասումը, ավելին, նման դիետան կարող է հոգեկան հիվանդություններ բուժել։
Ուշագրավ է, որ նա այլընտրանք չի առաջարկում, թե ինչպես պահպանել կազմվածքը։
Պասամոնտին համոզված է, որ նիհար մարդիկ ավելի չար են, քան գերերը, տրիպտոֆանի պակասության պատճառով։



