ԱԺ-ն հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային համաձայնագիրը
ПОЛИТИКАԱզգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 20, ձեռնպ ահ՝ 12 պատգամավոր:
Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ.:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



