«Մոսկվա Օփեն»-ի 5-րդ տուրից հետո Լիլիթ Գալոյանը 4 հորիզոնականում է
СПОРТՄոսկվայում ընթացող «Մոսկվա Օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնի «Բ» մրցաշարային խմբում հանդես եկող Լիլիթ Գալոյանը 5-րդ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ 5-րդ հորիզոնականից տեղափեոխվել 4-րդ հորիզոնական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրում հայ շախմատիստուհին հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Մարիա Նեչաեւային: Առաջատարից Գալոյանը հետ է մնում 0,5 միավոր:
Միայն կանանց համար անցկացվող «Բ» խմբում հանդես եկեղ մյուս հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը 5-րդ տուրում պարտվել է եւ 3 միավորով 25-րդ հորիզոնականից տեղափոխվել է 57-րդ հորիզոնական:
Այս խմբում մրցաշարին մասնակցում է 72 շախմատիստուհի:
Տղամարդկանց համար անցկացվող «Ա» մրցաշարում հանդես եկող հայ գրոսմայստերները 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զիջել են դիրքերը: Սարգիս Սարգսյանը 3 միավորով 22-րդ հորիզոնականից իջել է 53-րդ հորիզոնական: Դավիթ Գեւորգյանը նույնքան միավորով 54-րդն է: 3-ական միավոր ունեն նաեւ Շանթ Սարգսյանը, Գեւորգ Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, ովքեր զբաղեցնում են, համապատասխանաբար, 62, 85, 87-րդ հորիզոնակնները: 2,5- ական միավոր ունեն Աշոտ Պետրոսյանը եւ Սարգիս Մկրտչյանը: