Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հնդկաստան-Պակիստան հակամարտության աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ ներկայիս աշխարհն առավել քան փոխկապակցված է, մի շարք սուր հակամարտություններ, որոնք ծագում են որոշակի տեղայնացված կետերում, կարող են արագորեն պրոյեկտվել ու իրենց անկայունացնող ազդեցությունն ունենալ նաև հեռավոր այլ տարածաշրջաններում։

Տեղեկության տարածման արագությունը, տնտեսական կապերը և միգրացիոն հոսքերը հնարավորություն են տալիս լարվածության ալիքներին տարածվել՝ ստեղծելով անկանխատեսելի հետևանքներ միջազգային անվտանգության և կայունության համար։ Այդպիսի իրավիճակ է, մասնավորաբար, Հնդկաստան-Պակիստան հակամարտության դեպքում, որը շատ խորը պատմական արմատներ ունի և Հարավային Ասիայի ամենաբարդ ու երկարատև հակամարտություններից մեկն է։ Այս հակամարտությունը, որը սկիզբ է առել դեռևս Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո, պարբերաբար բռնկվել է զինված բախումներով՝ ստեղծելով տարածաշրջանային լարվածության բարձր մակարդակ։

Իսկ Քաշմիրի շուրջ հակամարտությունը աշխարհի ամենաթեժ կետերից մեկն է։ Բայց այն միայն տարածքի հարց չէ, այլ պայմանավորված է նաև էթնիկ ու կրոնական գործոններով. չմոռանանք, որ Քաշմիրը հիմնականում մահմեդական բնակչություն ունի, և այս հանգամանքը Պակիստանին թույլ է տալիս իրեն դիրքավորել որպես այդ շրջանի մահմեդական համայնքի պաշտպան ու հավակնություններ դրսևորել տարածքի նկատմամբ։

Հենց այս տարածաշրջանում են տեղակայված երկու երկրների զինված ուժերը, այն ամենառազմականացված գոտիներից է, և պարբերաբար տեղի են ունենում սահմանային բախումներ։ Այս անգամ շրջադարձային նշանակություն ունեցավ այն, որ ապրիլի 22-ին Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվեց 26 զբոսաշրջիկ, բազմաթիվ մարդիկ վիրավորում ստացան։ Նշված միջադեպից հետո Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ սրվեց։ Հնդկական կողմը ահաբեկչական գործողության մեջ անմիջապես պակիստանյան հետք տեսավ։ Արդյունքում երկու երկրների ռազմական ուժերը բերվեցին պատրաստության բարձր մակարդակի։ Անգամ խոսվում էր այն մասին, որ հնարավոր է լայնամասշտաբ բախում՝ չնայած արդեն իսկ սահմանին որոշակի բախումներ տեղի ունեցան։ Իսկ Պակիստանի պաշտպանության նախարարը ելույթով հանդես եկավ՝ նշելով, թե մի քանի օրվա ընթացքում պատերազմը կարող է սկսվել։

Հարկ է հաշվի առնել, որ երկու միջուկային տերությունների միջև առկա այս հակամարտության ցանկացած էսկալացիա կարող է ունենալ աղետալի հետևանքներ ոչ միայն Հարավային Ասիայի համար, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Եվ միջուկային զենքն այս հարցում որակի զսպիչ նշանակություն է ձեռք բերել, որպեսզի խոշոր պատերազմը բացառվի։ Մյուս կողմից էլ՝ Փահալգամի ահաբեկչությունը և դրան հաջորդած կտրուկ լարվածությունը հերթական անգամ հիշեցրին միջազգային հանրությանը Հնդկաստան-Պակիստան հակամարտության, հատկապես դրա քաշմիրյան առանցքի չլուծված և վտանգավոր լինելու մասին:

Հնդկաստան-Պակիստան լարվածությունը դրսևորվում է նաև մի շարք միջազգային դերակատարների ներգրավվածությամբ։ Առաջին հերթին այս թեմայում ներգրավված է Չինաստանը, որը սահմանային խնդիրներ ունի Հնդկաստանի հետ։ Բացի այդ, Պեկինում Հնդկաստանին տեսնում են որպես իրենց տարածաշրջանային հնարավոր հակակշիռ, քանի որ Հնդկաստանն իր բնակչության թվով անցել է Չինաստանին, իսկ հնդկական տնտեսությունն աշխարհում հինգերորդն է ու շատ արագ աճում է։ Մինչդեռ Չինաստանում տնտեսական աճը նվազման միտումներ է ցուցաբերում, իսկ երկրի բնակչությունը աստիճանաբար ծերացման ու նվազման փուլ է թևակոխում։ Բացի այդ, ԱՄՆ-Չինաստան մրցակցության և հարաբերություններում նկատվող լարվածության պայմաններում Վաշինգտոնում խոշոր խաղադրույք են կատարում Հնդկաստանի վրա, որպեսզի զսպեն Չինաստանի աճող հավակնությունները։ Պատահական չէ, որ Հնդկաստանը ներառված է Քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) ձևաչափում, որի հիմնական նպատակներից մեկն էլ Պեկինին զսպելն է։ Պեկինն էլ իր հերթին աջակցում է Հնդկաստանի հիմնական հակառակորդ Պակիստանին։ Հարվային Ասիայում Պակիստանը Չինաստանի գլխավոր դաշնակիցն է։ Չինական կողմը խոշոր տնտեսական ծրագրեր է իրականացնում Պակիստանում՝ փորձելով այս երկրի միջոցով դուրս գալ դեպի Արաբական ծով։ Դրա հետ մեկտեղ Չինաստանը մատակարարում է Պակիստանի սպառազինությունների 70 տոկոսից ավելին։ Պակիստանը թե՛ ռազմական առումով, թե՛ տնտեսապես կախված է Չինաստանից։ Պեկինը Պակիստանի միջոցով հնարավորություն է ստանում լարվածության մեջ պահել Հնդկաստանին։

Բայց մյուս կողմից էլ՝ Չինաստանն անհրաժեշտություն է զգում խորացնել իր տնտեսական կապերը Հնդկաստանի հետ հատկապես այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու արդյունքում չինական տնտեսության ներսում ճնշումն աճում է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նշում է Հնդկաստանի հետ «վիշապի ու փղի տանգոյի» տեսքով հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքորոշմանը, ապա ԱՄՆ-ը և իր դաշնակիցները, հաշվի առնելով տարածաշրջանում աճող չինական գործոնը, հակված են Հնդկաստանին աջակցել։ Մինչդեռ սառը պատերազմի ժամանակաշրջանում իրավիճակը բոլորովին այլ էր, երբ Խորհրդային Միությունն աջակցում էր Հնդկաստանին, ԱՄՆ-ն էլ պաշտպանում էր Պակիստանին։ Սա վկայում է նաև իրերի դրության որոշակի փոփոխության մասին։

Մյուս կողմից՝ Հնդկաստանի կողմնակից է նաև Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ ռուսական տնտեսության վրա պատժամիջոցային ճնշումը թուլացնելու տեսանկյունից հնդկական կողմը Մոսկվայի համար կարևոր առևտրային գործընկեր է, ռուսական նավթի ու այլ հումքի խոշոր ներկրող։

Չինաստանից զատ, որպես Իսլամաբադի գլխավոր դաշնակից է հանդես գալիս Թուրքիան։ Ու նույնիսկ փորձ է կատարվում ստեղծել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան համագործակցության ձևաչափ։ Պատահական չէ, որ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը Արցախյան պատերազմից հետո՝ 2021 թվականին «Երեք եղբայր-2021» անվանումով համատեղ զորավարժություններ անցկացրին։ Թուրքիան նաև Պակիստանի բանակի սպառազինությունների երկրորդ մատակարարն է Չինաստանից հետո։ Պատահական չէ, որ իրավիճակի լարվածության պայմաններում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը Պակիստան է տեղափոխում զինամթերքի մատակարարումների նոր խմբաքանակ։ Անկարան ու Իսլամաբադը նաև համատեղ սպառազինության արտադրության նախաձեռնություններ են իրականացնում։ Պակիստանյան կողմը Թուրքիայի միջոցով հասանելիություն է ստանում թուրքական ու ՆԱՏՕ-ական տեխնոլոգիաներին, իսկ թուրքական կողմն էլ՝ Պակիստանի միջոցով չինական տեխնոլոգիաներին։ Պակիստանը զենքի խոշոր մատակարար է նաև Ադրբեջանի համար, իսկ Բաքուն էլ իր հերթին խոստանում է ներդրումներ իրականացնել պակիստանյան տնտեսության մեջ։

Հաշվի առնենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի համագործակցությունը հիմնվում է նաև կրոնական հողի վրա։ Մասնավորապես, Թուրքիան, ստանալով ահռելի մահմեդական բնակչություն ունեցող Պակիստանի աջակցությունը, ձգտում է իրեն դիրքավորել որպես իսլամական աշխարհի առաջատար երկիր, որի համար մահմեդականների իրավունքների պաշտպանությունը գերակա է։ Դրա համար էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը պարբերաբար ՄԱԿ-ի ամբիոնից ու այլ հարթակներից աջակցություն է հայտնում Պակիստանին՝ նշելով, թե Հնդկաստանը ոտնահարում է Քաշմիրի մահմեդականների իրավունքները։ Հնդկաստանն էլ իր հերթին սպառազինություններ է մատակարարում Հայաստանին՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ու Ադրբեջանի աճող ազդեցությունը զսպելու նպատակով։

Հայաստանի դիրքորոշումը միանշանակ Հնդկաստանի կողմն է՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանը միակ երկիրն է, որ պաշտոնապես չի ճանաչում մեր երկիրը։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում Հնդկաստանի ու Հայաստանի հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են բացվում, այդ թվում՝ նաև տնտեսական ոլորտում, բայց դրանք լիարժեքորեն իրացված չեն։

Իսկ Ֆրանսիան, որը խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ոչ միայն Հայաստանին աջակցելու միջոցով է փորձում հակակշռել թուրք-ադրբեջանական տանդեմին, այլև սպառազինություններ է մատակարարում և համատեղ նախագծեր է իրականացնում Հնդկաստանի հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»