Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր սկանդալ է հասունացել
МЕЖДУНАРОДНОЕ«Բաց երկնքի» պայմանագրի շրջանակում Ռուսաստանի կողմից Թուրքիայում դիտորդական թռիչքների անցկացման ձախողումը հերթական սկանդալի պատճառ է դարձել ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը փետրվարի 4-ին պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչու նախապես որոշված թռիչքները չեն իր ականացվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բիլգիչը տեղեկացրել է, որ թուրքական և ռուսական կողմը համաձայնության չեն եկել թռիչքների օդային միջազնցքի տրամադրման հարցում:
Ռուսաստանը «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակում փետրվարի 1-5-ը դիտորդական թռիչքներ պետք է իրականացներ Թուրքիայի տարածքում: Սակայն թռիչքները չեն իրականացվել: Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնագրերի իրականացման վերահսկման բաժնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը, ով հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում առանց ուշադրության և համապատասխան արձագանքի թողնել Թուրքիայի կողմից բաց երկնքի մասին համաձայնագրի խախտումը:



