Սեքսի տված 8 օգուտները
ЛАЙФԱմերիկյան The Huffinghton Post պարբերականը հրապարակել է բավական ուշագրավ մի հոդված, որը բացահայտում է սեռական հարաբերությունների տված 8 օգուտները։
Այսպիսով, դրանց շարքում առաջին տեղում, իհարկե, հաճույքն է, քանի որ եթե Դուք լավ եք ճանաչում Ձեր մարմինն ու սիրում եք կամ համակրում այն մարդուն, ում հետ պատրաստվում եք անկողմին մտնել, ապա հաճելի զգացողություններն ապահոված են։
2. Սեքսի մասին մտածելն անգամ օգտակար է ուղեղի համար 2009թ. անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են մտածում սեքսի մասին, շատ ավելի արագ և ճիշտ են կողմնորոշվում ճգնաժամային իրավիճակներում։
3. Սեքսն օգնում է երկար ապրել Գիտականորեն ապացուցված փաստ է, որ հաճախակի սեքսով զբաղվող տղամարդիկ անհամեմատ ավելի երկար են ապրում, իսկ այն կանայք, ովքեր բավարարված են իրենց սեռական կյանքից, 7-8 տարով ավելի երկար են ապրում՝ ի տարբերություն իրենց «դժգոհ կամ պասիվ» ընկերուհիների։
4. Սեքսը մեղմացնում է ցավը Սեքսն օգնում է թուլացնել ցավը, քանի որ սեռական ակտի ժամանակ արձակվող օքսիտոցին հորմոնը բնական ցավազրկող է։ Բացի այդ, 1985թ. անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հաջողված սեռական ակտից հետո կանանց մոտ ցավին դիմանալու հնարավորությունն ավելանում է 74,6 %-ով։
5. Սեքսն իջեցնում է արյան ճնշումը 2006թ. անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ սեռական ակտից հետո օրգանիզմում արյան ճնշումն իջնում է, ինչպես նաև կանխվում է սթրեսի առաջացման հավանականությունը։
6. Սեքսն օգնում է երիտասարդ մնալ Գիտնականները պնդում են, որ այն զույգերը, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական 3 անգամ, 10 տարով ավելի երիտասարդ են երևում, քան այն զույգերը, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական 2 կամ դրանից պակաս անգամ։
7. Սեքսն օգնում է բարձրացնել դիմադրողականությունը 2004թ. անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ շաբաթական 1 կամ 2 անգամ սեքսով զբաղվող մարդկանց օրգանիզմում գոյանում են մեծ քանակությամբ IgA հակամարմիններ,որոնք օրգանիզմը պաշտպանում են հիվանդություններից։
8. Սեքսն օգնում է արագ և հեշտ քնել Սեռական ակտի ժամանակ օրգանիզմն արձակում է էնդորֆին կոչվող հորմոններ, որոնք նպաստում են արագ և հեշտ քուն մտնելուն։



