Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախը հանձնածներն ու Եռատոնը միատոն դարձրածներն այսօր գողեգող եկան ու վախվորած փախան, որ Շուշիի մասին հանկարծ չլսեն

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսյան Եռատոնն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում կառուցված Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո հայտարարվեց որպես միատոն։ 

Արցախն ու Շուշին հանձնած ՔՊ-ական իշխանավորներն այսօր ծաղիկներ խոնարհեցին 80 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ Խորհրդային միության տարած հաղթանակի համար, և ոչ մի խոսք՝ Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման մասին։ Նրանք վաղուց մոռացել են Շուշին էլ, Արցախն էլ, Պաշտպանության բանակն էլ, Եռատոնն էլ։ Նրանց համար չկա Եռատոն, քանզի նրանք «բարեհաջող» հանձնել են Շուշին ու Արցախը և փակել արցախյան հերոսամարտի փառավոր էջը։

Երեկ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր սարսափում Շուշի բառից ու խորշում Շուշիի ազատագրման առթիվ մեր հղած շնորհավորանքից, այսօր էլ մյուս «նիկոլական» պաշտոնյաները չկարողացան որևէ բառ ասել իրենց ձեռամբ հանձնված Շուշիի ազատագրման առթիվ։

Նախ ՀՀ նախագահի անիմաստ պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ նստեց մեքենան ու հեռացավ՝ անպատասխան թողնելով MediaHub-ի հարցը, թե արդյոք իր համար Եռատո՞ն է այսօր։ Ալեն Սիմոնյանն էլ արագ «ճողոպրեց» այդ ընթացքում ու նստեց մեքենան, որ իրեն էլ հարցեր չուղղենք այս «ծանր թեմայով»։ Թեպետ՝ Ալենից առանձնապես որևէ լուրջ բան չէինք էլ ակնկալում, նա դժվար թե խոսեր արցախյան գոյամարտի, Շուշիի, այն ազատագրելու և որպես տոն նշելու մասին։ Բայց Վահագն Խաչատուրյանը Ալենը չէ՝ նա գոնե կարող էր որևէ հայրենասիրական մի բառ ասել։

Հետո մոտեցանք ԱԽ քարտուղար, Անվտանգության խորհհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը ծնունդով Արցախից է, իր հարսանիքն էլ արել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Նրան էլ ուղիղ հարցրինք՝ այսօր իր համար Եռատո՞ն է։ Եվ նա շատ ուղիղ պատասխանեց՝ ոչ։ Այսինքն՝ իր համար այսօր միատոն է։ Այո, առանց ամաչելու ասաց, որ իր համար այսօր բնավ էլ Շուշիի ազատագրման օրը չէ։ Նրա խոսքով՝ իրենք այսօր եկել են, որ հարգեն Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհածների հիշատակը։

Երբ հիշեցրինք, որ նախկինում իրենք գալիս էին նաև արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհածների համար, հիմա էլ չե՞ն հարգում նրանց հիշատակը, արցախցի Արմեն Գրիգորյանը մի կերպ, ամաչելով ու մի կես բերան խոստովանեց, որ իրենց հիշատակն էլ են հարգում։

Իսկ ինչո՞ւ չեն հայտարարում այդ մասին, կաշկանդո՞ւմ կա։

«Չէ, կաշկանդում չկա, Դուք ասում եք՝ տոն․․․ տոնն ու հիշելը տարբեր բաներ են»,- ասաց նա։

Երբ հարցրինք՝ Շուշիի ազատագրումը տո՞ն չէ, Գրիգորյանն այլևս չգիտեր ինչ պատասխանել ու սկսեց հորինել պատասխան, որ արդարացնի իրենց հրաժարումը Շուշիի ազատագրումը տոն համարելուց․ «Չէ, Դուք ասում եք՝ Եռատոն է, Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են»։

Այդ ընթացքում հասցրեց մեքենան նստել ու լրագրողներից ճողոպրել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բայց մենք «բռնեցրինք» նրա տեղակալ Արման Սարգսյանին, որի լեզուն ևս չպտտվեց Շուշիի մասին մի բառ ասել։

Նրան էլ ուղիղ հարցրինք՝ ի՞նչ ուղերձ ունի մայիսյան Եռատոնի առթիվ և արդյոք Եռատո՞ն է իր համար Մայիսի 9-ը։ Փոխնախարարը, ուղիղ պատասխանելու փոխարեն որոշեց ուղղակի շնորհավորել օրվա հետ կապված։

Նաև Շուշիի ազատագրման հետ կապվա՞ծ է շնորհավորում, ուղիղ հարցրինք նրան՝ հիշեցնելով, որ տարիներ շարունակ նշել են Շուշիի ազատագրումը։ 

«Այս օրը ես ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ, որպես խաղաղության և համերաշխ ապրելու խորհրդանիշ»,- պատասխանեց նա։

Ի վերջո նկատեցինք՝ Շուշին հանձնելուց հետո այլևս չի՞ կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին, բայց պարոն փոխնախարարն ասաց, թե իբր մենք մանիպուլացնում ենք ու սկսեց շտապել դեպի իր մեքենան, որը չէր գտնում։ Մեր մյուս փորձերը՝ նրանից Շուշիի մասին մի բառ լսել Շուշիի ազատագրման մասին, անցան ապարդյուն։

Նկատեցինք նաև արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Նա էլ, ինչպես այս կառավարության մյուս «նիկոլական» անդամները, բնականաբար, չկարողացավ շնորհավորել Եռատոնի, այն է՝ նաև Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման առթիվ։

Միայն նշեց, որ այսօր հաղթանակի օրն ենք նշում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Իսկ արցախյան պատերազմում տարած հաղթանակի մասին խուսափեց որևէ բառ ասել։

Երբ հիշեցրինք, որ տարիներ ի վեր Մայիսի 9-ին նշվել է նաև արցախյան գոյամարտում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը, ԱԳ փոխնախարարը․ ի վերջո, տեղի տվեց և, մյուսների համեմատ, ազնիվ գտնվեց ու խոստովանեց, որ նախկինում Շուշիի ազատագրման օրը նշել ենք, իսկ այսօր չենք նշում՝ «հայտնի պատճառներով»։

Ի դեպ, Արցախն ու Շուշին հանձնած ՀՀ կառավարությունն այս տարի չափազանց իմիջիայլոց էր վերաբերվել մայիսյան «միատոնին»։ Նախորդ տարիներին այստեղ վրաններ էին խփում, վետերանների հետ նկարվում էին պաշտոնյաները, շփվում, մասնակցում զինվորական ճաշի։ Այս տարի միայն եկան մի քանի րոպեում ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ ու արագ հեռացան՝ չշփվելով ո՛չ լրագրողների, ո՛չ վետերանների կամ հասարակ քաղաքացիների հետ։

Սա նաև հենց վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանի վրդովմունքն էր հարուցել։ Երբ մեկ ժամ անց նա ևս մի քանի վետերանների հետ ժամանեց Անմար կրակի մոտ, տեսավ, որ որևէ պաշտոնյա չկա և MediaHub-ի հետ զրույցում իր դժգոհությունն արտահայտեց, որ Հաղթանակի 80 ամյակի կապակցությամբ բոլոր երկրների կառավարությունները մեդալներ են տվել իրենց վետերաններին, և միայն ՀՀ կառավարությունն է անտեսել նրանց ու որևէ մեդալ չի տվել։ Նաև նեղսրտեց, որ նախկինում երբեք այսպիսի բան չէր եղել, որ կառավարությունն առանց վետերանների գար Հաղթանակի զբոսայգի, իսկ այս տարի իրենք իրենցով եկան, գնացին ու վետերաններին այդ մասին տեղյակ չեն պահել, որ գոնե միասին լինեին։

Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026