Այս տարի էլ պարտքեր կուտակելով ենք շարունակելու ապրել (տեսանյութ)
ВИДЕОԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել ՀՀ եւ վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը, որով ՀՀ-ն ևս 40 միլիոն դոլարի վարկ է վերցնում:
-Պարտք կարելի է վերցնել, բայց այն պետք է նպատակային լինի, մինչդեռ մենք հասկանում ենք, որ այս պարտքը վերցնում են վերանորոգման համար: Պետք է հասկանանք, որ ՀՀ-ում այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում պարտքն անթույլատրելի է: Այս տարի էլ պարտքեր կուտակելով ենք շարունակելու ապրել,-ԱԺ-ում ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Զարուհի Փոստանջյանի ելույթը՝ a1plus.am-ի տեսանյութում
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



