Տղամարդն՝ առանց աշխատանքի. ինչպե՞ս սատարել ամուսնուն
ЛАЙФLadynews.am-ը գրում է.
Տղամարդիկ, ովքեր կորցրել են աշխատանքը, շատ ծանր են տանում այդ հանգամանքը: Մեր սիրելի որսորդը, մեր հենարանը և աջակիցն այդ պահին կարիք ունի խելացի և հասկացող կնոջ: Ի՞նչ անել, եթե ամուսինը մնացել է առանց աշխատանքի, ինչպե՞ս աջակցել նրան, ինչպե՞ս օգնել և չմարել նրա մեջ որևէ բան անելու ցանկությունը:
Հանգիստ թողեք նրան
Անելանելի իրավիճակներ չեն լինում, հիշեք այդ մասին: Մի դատեք ամուսնուն, ինչն էլ լինի աշխատանքից ազատման պատճառը: Տղամարդկանց պետք է, որ իրենց հավատան, վստահեն և երբեմն հանգիստ թողնեն, որ նա մտածի: Այո, նա կարիք ունի առանձնանալու, որ հանգիստ մտածի և որոշում կայացնի: Կանայք են, ովքեր պետք է կիսվեն խնդիրներով, որպեսզի ելք գտնեն, այդ պատճառով միանգամից վազում են ընկերուհիների մոտ՝ քննարկելու: Տղամարդիկ ընկերներից օգնություն են խնդրում միայն այն դեպքում, երբ ինքնուրույն լուծում չեն գտնում: Թողեք նրան հանգիստ և օգնեք, երբ ինքը ցանկանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



