Իրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը
МЕЖДУНАРОДНОЕԻրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը, որը «սպառնալիք չԷ հարեւան եւ բարեկամ պետությունների համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆարս» գործակալությանը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աթաոլլա Սալեհին:
«Իրանի հրթիռային ծրագիրը եւ նրա ներուժը Էլ ավելի կհզորանան, եւ դա միջուկային համաձայնագրի խախտում չԷ»,-նշել Է նա:
Այս տարվա հունվարի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի եւ ռազմատիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նույնպես հայտարարել Էր, որ Իրանը մեծացնում Է իր հրթիռային հզորությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից իր հրթիռային ծրագրի նկատմամբ պատժամիջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



