ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին
МЕЖДУНАРОДНОЕԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարի 3-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԽՄԿԼեռնային Ղարաբաղի առաքելությանտեղեկատվության բաժնի աշխատակիցԷթերի Մուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։ «Այցելությունը կայացել էԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերիշրջանակներում։ ԿԽՄԿ-նազատազրկվածներին այցելում է,որպեսզի նրանց ազատազրկմանպայմանների և նրանց հետվերաբերմունքի դիտարկում անցկացնի ևկապ ապահովի բանտարկյալների և նրանցհարազատների միջև»,- նշել է Է. Մուսայելյանը։
Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացիՇահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդունառևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու,լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձիմեղադրանք էր առաջադրվել։
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկԳուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:



