Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ փոփոխություններ են կատարվել սոցիալական ծախսի փոխհատուցման գործընթացում

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պետական եկամուտների կոմիտեն, շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների շարքը, ներկայացնում է սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները։

Եթե վճարումը չի կատարել հայտարարատու հանդիսացող անձը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից հայտարարատու ֆիզիկական անձը կարող է օգտվել նաև այն դեպքում, երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կող­մից, սակայն իր միջոցներով, ինչը պետք է հիմնավորել համապա­տաս­խան փաստաթղթերով՝ վճարումը հիմնավորող փաս­տաթղթով, կամ վճար­ման հանձնարարականով (որտեղ պետք է նշված լինի վճարումը տվյալ ֆիզի­կական անձի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ), կամ ֆիզիկական անձի (անձանց) համապատասխան հաս­տատմամբ (հայտարարությունով)։

Իսկ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզի­կական անձի կողմից, այսինքն, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատուն։ Բացառություն են կազմում դասագրքե­րի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կա­տարված ծախսերը։

Հաշվարկային փաստաթղթի դուրսգրում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից

Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից կարող են դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների համար վճարվում է տեղական վճար՝ այն համայնքային բյուջե, որի ենթակայությամբ գործում է տվյալ հաստատությունը։

Եթե առողջության ապահովագրական փաթեթը ձեռք է բերել գործատուն

Եթե առողջության ապահովագրական փաթեթը աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի համար ձեռք է բերել գործատուն, այսինքն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն, սակայն ապահովագրավճարի գծով կատարված ծախսի դիմաց աշխատողից ստացել է հատուցում, ապա հայտարարատու հանդիսացող աշխատողը՝ գործատուին տրամադրված հատուցման գումարի մասով, կարող է օգտվել փոխհատուցումից: Այս դեպքում գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք՝ ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ապահովագրական ընկերութ­յունն ապահովադիր անձի՝ գործատուի անունով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում, որպես սոցիալական ծախս կատարող, նշում է հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները։

Հիշեցնենք, որ այս կարգավորումը կիրառելի է 2024 թվականի հունվարի 1-ից։

Փոփոխություններ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման կարգում

Սոցիալական փաթեթի շահառուները, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողներն առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի շահառուները և նշված կազմակերպությունների աշխատողները փոխհատուցումից կարող են օգտվել նաև իրենց և/կամ ընտանիքի անդամների համար ատամնաբուժական ծառայությունների մասով կատարված ծախսերի մասով։

Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank