5 մատչելի միջոց գեղեցիկ մաշկի համար
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Հաճախ դեղատանը վաճառվող մատչելի միջոցները կարող են շատ ավելի օգտակար եւ արդյունավետ լինել թանկարժեք քսուկներից եւ դիմակներից։
Համեստ փաթեթավորումն ու մատչելի գինը ոչ բոլոր դեպքերում են խոսում ցածր որակի մասին։
Wnews.am-ը ներկայացնում է 5 մատչելի ու հասանելի միջոց, որոնք կօգնեն ձեզ գեղեցիկ եւ երիտասարդ մաշկ ունենալ։ Իհարկե, նախքան դրանց օգտագործումը, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
1. Ջրածնի պերօքսիդ
Բոլորին հայտնի ախտահանիչ այս միջոցը կարելի է գտնել ցանկացած դեղատանը։
Եթե ցանկանում եք սեւ կետերից ազատվել տնային պայմաններում, չմոռանաք մինչ այդ մաշկն ախտահանել ջրածնի պերօքսիդով։ Այն շատ լավ թուլացնում է մաշկի վերին շերտը, ինչի շնորհիվ սեւ կետերը հեշտությամբ դուրս կգան։ Սեւ կետերը հանելուց հետո եւս մեկ անգամ ախտահանեք այդ հատվածները ջրածնի պերօքսիդով, որպեսզի մաշկի լայնացված անոթները ախտահանվեն ու փակվեն, մաշկին հետքեր չմնան։
Եթե անսպասելիորեն վերջացել է դեզոդորանտը, թեւատակերը մաքրեք ջրածնի պերօքսիդով. քրտնածությունը չի անցնի, սակայն հոտ երկար ժամանակ չի գա։
Եթե ձեռքի տակ չունեք լոսյոն կամ տոնիկ, ապա կարող եք օգտվել հենց ջրածնի պերօքսիդից. այն մաքրում ու չորացնում է մաշկի ծակոտկենները։ Համապատասխանում է հատկապես յուղոտ մաշկին։
2. Գետնասպունգ (Բադյագա)
Ածխածնի պերօքսիդով պատրաստված բոլոր դիմակներից ամենահայտնին է։
Գետնասպունգ անունով բույսը, որը փոշու տեսքով փաթեթավորված տարբերակով կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատանը, շատ արդյունավետ միջոց է պիլինգների համար։ Դրա թերությունն այն է, որ երկար օգտագործելու դեպքում նպաստում է մազակալությանը։
Եթե այլ հակացուցումներ չկան, ապա գետնասպունգն ունակ է կախարդական կերպով փոխել ձեր մաշկը։ Մաշկի վերին շերտը մի քանի օգտագործումից հետո ամբողջովին փոխվում է։ Ազատվում եք սեւ կետերից եւ այլ բորբոքումներից։ Նման դիմակները հարմար է անել այն դեպքում, եթե առաջիկա 12 ժամվա ընթացքում որեւէ տեղ չեք պատրաստվում գնալ, քանի որ դեմքը կարմրում է։
Դիմակը պատրաստվում է հետեւյալ կերպ. մեկ ճաշի գդալ բադյագան բացեք ածխածնի պերօքսիդով եւ մեկ րոպե անց քսեք մաքուր մաշկին եւ թողեք առավելագույնը տասը րոպե։ Որպեսզի մաշկի կարմրությունը շուտ անցնի, կարող եք դիմակից հետո դեմքին ցինկի քսուք քսել։ Դիմակը խորհուրդ է տրվում քսել շաբաթական մեկ կամ երկու անգամ։
Կուրսի կրկնությունը կախված է մաշկի վիճակից։
3. Վաղենակի թուրմ
Ապացուցված է, որ վերքերի եւ կտրվածքների բուժման ժամանակ վաղենակի թուրմն ավելի արդյունավետ է, քան յոդը, քանի որ վաղենակն ունի մաշկի վերարտադրմանը նպաստող ունիկալ հատկություն, նվազեցնում է բորբոքային գործընթացներն ու արագ առողջացնում է վերքերը։
Եթե միջոցն օգնում է բուժել վերքերն ու թարախապալարները, ապա վստահաբար կազատի նաեւ սեւ կետերից։ Եթե ձեզ վախեցնում է դրանում առկա սպիրտային զանգվածը, ապա բացեք այն ջրով։ Բացի այդ, վաղենակի թուրմը չորացնում է գլխամաշկը եւ այն պարբերաբար օգտագործելու դեպքում վարսերն ուշ կյուղոտեն։ Վարսերի ամրապնդման համար կարելի է թուրմի մեջ ավելացնել նաեւ գերչակի յուղ։
4. Լեւոմեկոլ
«Լեւոմեկոլն» ունի բավականին ուժեղ հակաբորբոքիչ ազդեցություն։ Եթե վնասվել, այրվել եք կամ «փորփրել» եք դեմքը, ապա ձեզ կարող է օգնել այս քսուկը։ Պարզապես հաստ շերտով քսեք այն տվյալ հատվածին, արդյունքը սպասեցնել չի տա։
5. Սալիցիլինաթթու
Սալիցիլաթթվի սպիրտը հոյակապ պայքարում է եւ կետերի, ուգրիների դեմ։ Եթե ունեք ճարպոտ մաշկ, ապա այն ձեզ համար է։
Նախքան այն օգտագործելը, պետք է նկատի ունենալ, որ չորացնոմ է մաշկը, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում քսել ոչ թե ամբողջ դեմքին, այլ յուղոտ հատվածներին։ Սալիցիլինաթթուն կանխում է նաեւ մաշկի կոշտացումը, ուստի այն կարող եք քսել կրունկներին։








