Ереван, 13.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Օդերևութաբանի համաշխարհային օր, Արևել յան Թիմոր՝ Անկախության օր Ինդոնեզիայից, Կուբա՝ Անկախության օր Միացյալ Նահանգներից, Սաուդյան Արաբիա՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Ինդոնեզիա՝ Ազգային վերածննդի օր, Կամբոջա՝ Զոհերի հիշատակի օր, Կամերուն՝ Ինքնիշխան պետականության ստեղծման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1562 – Սեբաստիայում գումարված ժողովը Ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկել Հռոմի պապ Պիոս Դ-ին:

1851 –ծնվել է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։

1918-հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը գրավել են Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթախչին, Վորոնցովկան։ Երկօրյա մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան։

1919-Նախիջևան է մտել հայկական բանակի առաջին վաշտը։

1919– վախճանվել է դերասանուհի Ազնիվ Հրաչյան։

1920 –ծնվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը։

1931 –ծնվել է քանդակագործ Սարգիս Յուխանյանը։

1946– ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը:

1950– ծնվել է անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը:

1954 –վախճանվել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը։

1981 –վախճանվել է արձակագիր Սուրեն Այվազյանը։

1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ, որտեղ Կոմկուսը պարտվել է Հայոց համազգային շարժմանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆիլիպինների հետ։

1997- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էկվադորի հետ։

2002-Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում։

2019- առավոտից Նիկոլ Փաշինյանի կոչով մի քանի ժամով շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։

2020- Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել:

ԱՇԽԱՐՀ

526 – Անտիոքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից զոհվել է մոտ 250000 մարդ։

1498–պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման եվրոպացիներից առաջինը հասել է Հնդկաստան՝ շրջանցելով Աֆրիկան։

1506 –վախճանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։

1570– քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակել է առաջին «Theatrum Orbis Terrarum» քարտեզների ատլասը։

1742 – ռուս շտուրման Սեմյոն Չելյուսկինը շնասայլակներով հասել է Եվրասիայի ամենահյուսիսային կետ, որն, ի պատիվ նրա, անվանվել է Չելյուսկինի հրվանդան։

1756 – եվրոպական պատերազմական թատերաբեմում տեղի է ունեցել Յոթամյա պատերազմի առաջին ծովային ճակատամարտը։

1799– ծնվել է ֆրանսիացի գրող և թատերագիր Օնորե դը Բալզակը:

1801 – սկսվել է «Նարնջային պատերազմ» անվանումը ստացած երեքշաբաթյա հակամարտությունը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։

1804 –ծնվել է ռուս երգահան Միխայիլ Գլինկան։

1882– Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծել են «Եռյակ միությունը»:

1895 – Նյու Յորքում տեղի է ունեցել ֆիլմի առաջին վճարովի դիտում (հանդիսատեսի համար ցուցադրվել է չորս րոպե տևած բռնցքամարտի տեսագրություն)։

1896 –վախճանվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը։

1900 – Ֆրանսիայում տեղի է ունեցել 2-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

1901 – ծնվել է հոլանդացի շախմատիստ, մաթեմատիկոս Մաքս Էյվեն։

1902– Կուբան հայտարարվել է հանրապետություն։

1908– ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը:

1927-Մեծ Բրիտանիան ճանաչել է Սաուդյան Արաբիայի անկախությունը։

1940 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկյալների առաջին խումբը տեղավորվել է Աուշվիցի նորաբաց համակենտրոնացման ճամբարում։

1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Կրետե կղզու գրավման օպերացիան։

1943 – ծնվել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն;

1967 – BBC-ն արգելել է եթեր հեռարձակել Բիթլզի «A Day in the Life» երգն այն պատճառով, որ երգի բառերում առկա են ակնարկներ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ։

1989 – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացել է «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնել Թուրքիային, ապա քաղաքական ապաստան է գտել ԱՄՆ-ում:

2002 - Պորտուգալիան ճանաչել է Արևել յան Թիմորի անկախությունը։

2003-Սուրբ աթոռը հրատարակել է ժամանակակից լատիներենի բառարանը, որի մեջ ներառված են եղել այնպիսի ժամանակակից բառեր, ինչպիսիք են տեսահեռախոս, Ինտերպոլ, բեսթսելլեր և այլն, որոնց մասին հին հռոմեացիները գաղափար չեն ունեցել։

2022 – Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ ավարտվել են մարտերը Մարիուպոլի համար, այն ամբողջովին հայտնվել է ռուսների վերահսկողության տակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из США