Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Վթարային դպրոցները նոր կյանք են ստանում․ ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ կկառուցվի 46 դպրոց

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դպրոցաշինություն, հիվանդանոցների նորոգում, հիմնանորոգում, ճանապարհաշինություն․ ահա թե ինչ է արել Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ համագործակցության 20 տարիների ընթացքում։

Այս կարևոր իրադարձությանն ընդառաջ՝ կազմակերպվեցին լրատվական շրջայցեր ՀՀ վեց մարզերում՝ նպատակ ունենալով լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացնել ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող խոշորագույն ներդրումային ծրագրերն ու դրանց առարկայական ազդեցությունը համայնքների վրա։

Լրագրողները հնարավորություն ունեցան այցելել մի շարք ենթակառուցվածքային և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման վայրեր, շփվել տեղում շահառուների հետ և առաջին ձեռքից տեղեկանալ՝ ինչպես են այս ծրագրերը փոխում բնակիչների առօրյան։

Հատուկ ուշադրության էր արժանացել կրթության ոլորտը, մասնավորապես՝ դպրոցաշինական ծրագրերը, որոնք նպատակ ունեն ապահովել ժամանակակից, անվտանգ և հասանելի կրթական միջավայր տվյալ համայնքի բոլոր երեխաների համար։

Կանգառը՝ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց․

Դպրոցը դրսից անգամ լույս էր առկայծում, իսկ ներսը ջերմացնում էին հայկական պարը և երաժշտությունը։ Լրագրողների հետ զրույցում դպրոցին հիացմունքով նայող տնօրեն Արթուր Տաշչյանը պատմում է, որ դպրոցի նոր շենք տեղափոխվել են 2025 թվականի փետրվարի 18-ից, իսկ պաշտոնական բացումը եղել է մարտի 1-ին։

«Պայմանները կատարյալ են և համահունչ նոր չափորոշիչին, ժամանակակից կրթության պահանջներին։ Բոլոր պայմաններն առկա են որակյալ և արդյունավետ ուսուցում ապահովելու 1563 աշակերտի համար»,- նշում է տնօրենը։

Նոր մասնաշենքը հագեցած էի նաև կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներով և աշխարհագրության սենյակով, երկու թվային գրագիտության աշխատարաններով, որոնք հագեցած են համապատասխան սարքավորումներով։

Այս դպրոցում ինչպես ԱԶԲ-ի կառուցած մյուս դպրոցներում ևս մի քանի տարի է, ինչ գործում է նաև «Արմաթ» աշխատարանը։ Նոր տեղեկատվական կենտրոն և գրադարան, տեղեկատվական տեխնոլոգիաների դասասենյակ, մեծ մարզահամալիր՝ բաղկացած երկու մարզադահլիճներից տարրական և միջին դասարանցիների համար։

Մինչ նոր կառուցված դպրոցը՝ աշակերտները սովորել են հնամաշ, վաղուց կառուցված, ճաքճքած պատերով, վթարային շենքում, չեն ունեցել ֆիզկուլտ դահլիճ և հանդիսությունների սրահ։ Այժմ դպրոցն ունի ընդարձակ սպորտդահլիճիներ և հանդիսությունների սրահ՝ կահավորված լավագույն կահյուքով և տեխնիկայով։

Դպրոցի պատերը փոխվել է, սակայն դպրոցում նախկին ջերմությունն առկա է, ինչը համոզվեցինք տնօրենի զրույցներից։

Դպրոցում աշխատում է Պայծառ տատն, ով 86 տարեկան է, տնտեսական բաժնի աշխատակից է, որ իր կյանքի կեսը նվիրել է դպրոցին։ Տնօրեն Արթուր Տաշչյանը պատմում է, որ երբ նշանակվել է տնօրեն և եկել է առաջին անգամ դպրոց, Պայծառ տատը մտել է իր աշխատասենյակ, շնորհավորել և ասել է «դու իմ 7-րդն ես»։ Հիմա էլ ողջագուրվում են և ժպիտով հիշում միասին անցած ճանապարհը։ Տնօրեն Տաշչյանը կատակում է, որ ինքը դպրոցի տնօրենն է, իսկ Պայծառ տատը՝ ծաղիկների տնօրենն է։ Իսկ Պայծառ տատի արտակարգ խնամված ծաղիկները դպրոցի զարթ են համարվում, որոնց մի մասը կա՛մ ինքն է բերել, կա՛մ տնօրենը, կա՛մ նախկին դպրոցից է մնացել։

Տնօրենը ծնողներին հորդորեց իրենց երեխաների համար դպրոց ընտրել ոչ միայն շենքի, այլև բովանդակության համար, և հավաստիացրեց, որ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում այդ երկու գործոնները համադրվել են, ինչին ուսումնական հաստատությունը հասել է երեք տարիների համառ աշխատանքի արդյունքում։    

Կանգառ՝ Գանձաքարի միջնակարգ դպրոց․

Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ 1960 թվականից կառուցված դպրոցը երբեք չի նորոգվել։ Սեյսմակայունության տեսանկյունից այն համարվում էր ամենախոցելիներից մեկը։ Հենց այս պատճառով էլ ընդգրկվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում։

Դպրոցի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2 մլրդ դրամ, որի արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված դպրոց: Դպրոցն ունի սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյանը պատմում է, որ կառուցման 3 տարիներին դժվար է եղել դասերի կազմակերպումը, բայց որևէ աշակերտ չի լքել գյուղն ու մարզկենտրոն չի գնացել։

«Դպրոցը շահագորժման է հանձնվել 2025 թվականի հունվարի 7-ին և նույն օրն էլ տեղափոխվել ենք։

Շահագործումից հետո 467 աշակեր և 67 ուսուցչական և տեխնիկական կազ տեղափոխվել է այս դպրոց։ Դասերը 3 տարի 6 ամիս կազմակերպել ենք ծանր պայմաններում, ոևտեղ շատ հնարավորություններ չեն եղել աշակերտների համար, ուսուցումը կատարվել է երկհերթ։ Սպորտդահլիճ չենք ունեցել և օգտագործել ենք մշակույթի տան բակը, իսկ ուսուցումը կազմակերպել ենք մշակույթի տանը»,- հիշելով նախկին դժվարությունները՝ պատմում է տնօրենը։


Ասիական զարգացման բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը, այցի ընթացքում ներկայացնելով դպրոցների նորոգման կամ կառուցման ծրագիրը, նշեց, որ ծրագիրը հաստատվել է 2015 թվականին։ Առաջին վարկով տրամադրված գումարը կազմել է 88,5 միլիոն դոլար։ 2023 թվականին հաստատվել է լրացուցիչ ֆինանսավորում՝ 72,3 միլիոն դոլարի չափով, որովհետև հաստատված նախնական գումարը բավարար չէր բոլոր 46 դպրոցը վերակառուցելու կամ ամրացնելու համար։

«Ծրագիրն իր տեսակով առաջին անգամ է իրականացվել Հայաստանում։ ԱԶԲ-ն շատ մեծ ազդեցություն չի ունենում որոշումների կայացման վրա, այսինքն՝ գնումներն ու ֆինանսական կառավարումն ամբողջությամբ իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Երբ ծրագրի արդյունքներն արդեն ապահովված են լինում, և ԱԶԲ-ն համոզվում է, որ երաշխավորված են ծրագրի պահանջները, այդ դեպքում միայն իրականացվում են ֆինանսական մասհանումները»,-ներկայացրեց Մուսայելյանը։

Անմիջականորեն այցելելով այս դպրոցները՝ լրագրողները արձանագրեցին ոչ միայն ֆիզիկական պայմանների բարելավում, այլև համայնքների վերաբերմունքի փոփոխություն։ Տեղի բնակիչներն ավելի շագրգռված են, որ իրենց երեխաները հենց այս դպրոցներում ուսում ստանան։ Ավելին՝ բարձրորակ կրթական միջավայրը նպաստում է ուսման շարունակականությանը, ուսանողների մոտիվացիային և կրթության հանդեպ վերաբերմունքի ամրապնդմանը։

Էմմա Միքայելյան

Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank