Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք

ПОЛИТИКА

168.am-ը գրում է.

Շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ այսօր կրկին կանդրադառնամ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մի շարք գնահատականներին, իսկ նրանց, ովքեր կդժգոհեն իմ հերթական երկար տեքստից, կհիշեցնեմ, որ, ի տարբերություն շատ-շատերի, զրկված եմ եթերային «դոնաթսներ թխելու» հնարավորությունից, ուստի նորից ստիպված եմ անդրադառնալ «լավաշով» (կարևորը՝ միշտ տաք-տաք և թարմ):

Եվ, քանի որ Երկրորդ նախագահի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ նախագահ Քոչարյանը Մաքիավելիի երկրապագու է, հոդվածս կհարստացնեմ հայտնի իտալացու թեմատիկ մտքերով։

«Люди, веря, что новый правитель окажется лучше, охотно восстают против старого, но вскоре они на опыте убеждаются, что обманулись, ибо новый правитель всегда оказывается хуже старого», կամ՝ 2018-ի մասին

Թեպետ վերջին ժամանակներում հրապարակվել են տասնյակ ապացույցներ, որ Երկրորդ նախագահի թիմի բազմաթիվ անդամներ 2018-ին ակտիվ մասնակցել են «մերժիր Սերժին» օպերացիային և Նիկոլին վարչապետ դարձնելուն, բայց նրանք շարունակում են նախանձելի համառությամբ և կասկածելի գործելաոճով ճխտել Նիկոլին մեր գրպանը։

Բանախոսը հերթական հակառեկորդը սահմանեց՝ պնդելով, թե «ով է բերել Նիկոլին» հարցը նույնքան կարևոր է, որքան Նիկոլի դեմ իրական պայքարը։ Եվ այս ինքնախոստովանությունը, և «ընտրողները 2026-ին գնահատական կտան իրենց քվեարկությամբ, թե ով էր ճիշտ»՝ այս համատեքստում հնչեցրած միտքն ապացուցում են, որ երկրորդ նախագահի թիմի քաղաքական առաջնահերթություններում Սերժի դեմ պայքարն ավելի առաջնային և կարևոր է, քան Նիկոլի դեմ պայքարը։

Ահա և ենթագիտակցաբար բացահայտված ճշմարտություն, թե ո՞վ էր իրականում 2018-ին նպաստում Նիկոլի վարչապետացմանը։ Մեր բազմաթիվ սխալների և մեղքերի մեջ չի մտնում այն դառն իրողությունը, որ իրենց համբուրած asinus-ը չարդարացրեց այդ թիմի երբեմնի հույսերը և իրենց անկեղծ և սիրառատ համբույրից հետո չդարձավ կառավարելի արքայազն կամ լավ օժիտով արքայադուստր։

«Война есть единственная обязанность, которую правитель не может возложить на другого», կամ՝ նստելու մասին

Ես ընդունել եմ և 2018-2020 թվականներին բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ Երկրորդ նախագահն իր ապօրինի կալանքը կրել է պատվով, որպես ուժեղ տղամարդ և պետական այր։ Բայց որքանո՞վ է բարձրացնում իր վարկանիշն այն թեզը, որ նստած ժամանակ նա ցուցմունք չի տվել։ Սա ի՞նչ էր. «լավություն ծախելու փո՞րձ», ինչ-որ ակնա՞րկ, թե՞ քարոզչական տարերքի մեջ լավ չհաշվարկված գայթակղություն։ Այո, հետապնդման ժամանակ «ցուցմունք» չտալը ճիշտ է, նորմալ է, տղամարդավարի է։ Ավելին, ես էլ, բազմաթիվ այլ մարդիկ էլ նման պայմաններում նման կերպ են իրենց պահել։ Բայց բանախոսի տրամաբանությամբ, մենք կամ հանրությունը պիտի ոգևորվենք, զարմանանք, գովաբանենք այն փաստը, որ Երկրորդ նախագահը իրեն ճիշտ, նորմալ և տղամարդավայել է դրսևորել։ Ես չէի էլ կասկածում իր՝ նման կեցվածքի վրա։ Իսկ բանախո՞սը…

«Римские граждане гораздо больше страшились нарушить клятвы, чем законы», կամ՝ հերոսության մասին

Երկրորդ նախագահը, ճիշտ այնպես, ինչպես Երրորդ նախագահը, իրենց կենսագրության մեջ իրական հերոսության բազմաթիվ դրվագներ ունեն և արհեստական հերոսացման կարիք չունեն։ Այո, պետք չէ ամեն գնով Երրորդ նախագահին հակադրվելու խաթր կալանքը հերոսացնել և հավասարեցնել նախագահ Քոչարյանին ինձ, Մամիկոն Ասլանյանին կամ Նարեկ Մալյանին (թվարկեցի զուտ քաղաքական կալանքի տևողության հիման վրա)։ Երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի և այլ հերոսների շարքում պիտի մնա։

Բանախոսը սկսեց թվարկել նաև, թե ինչը հերոսություն չի, բայց երևի ժամանակի սղության պատճառով չհրապարակեց ամբողջ ցանկը։ Օգնեմ իրեն։

Հաստատ հերոսություն չէ Նիկոլի ռեժիմի դեմ պայքարելը, բայց միաժամանակ՝ տնտեսվարման հարցերում business as usual սկզբունքով առաջնորդվելը։ Հերոսություն չէ նաև անմեղ լինելը, բայց վաղեմության ժամկետով գործը կարճելուն համաձայնվելը։ Տհաճ օրինակներ են, չէ՞։ Բա ինչո՞ւ եք ճեղքում առանց այդ էլ լայն բացված Պանդորայի արկղի հատակը՝ дно-ն։ Չե՞ք հասկացել դեռևս, որ մենք արդեն հինը չենք, աչք չենք փակելու, չլսելու չենք տալու և պատրաստ ենք համարժեք պատասխանել։ Երկրորդ նախագահը տեղյա՞կ էր և արդյոք համաձա՞յն էր իր գրասենյակի ղեկավարի այս փաստարկները հնչեցնելու հետ։ Հուսով եմ, չէ։

«Горе тому, кто умножит чужое могущество», կամ՝ Wikileaks-ի մասին

Ռուսներն ասում են՝ «В доме повешенного о веревке не говорят»: Այս ասացվածքը հիշեցի, երբ բանախոսն իր տեսակետները հիմնավորելու համար դիմեց WIKILEAKS-ի օգնությանը։

Խոստովանեմ, լսածիս չէի հավատում, հետ տվեցի և նորից լսեցի այդ հատվածը։

Տղերք, լո՞ւրջ։ Չէ, իհարկե, կարող եք ձեր պերֆեկտ-թիվիական կայքերով այդ բուրավետ հնարքը կիրառել։ Բայց ձեր թիվ 1 մեդիայո՞վ և նման բանախոսո՞վ։ Այդ նույն WIKILEAKS-ի վրա հղումով «Ազատություն» ռադիոկայանի սկանդալային ռեպորտաժից և, նույն աղբյուրի հիմքով, Ցեղասպանության ճանաչման թեմայի ձեր դեմ նիկոլականների կողմից արված շահարկումներից հետո դուք մեր դեմը WIKILEAKS-ի ինչ-որ տեղեկանք եք մեջբերո՞ւմ…

Բա արժի՞ որ։ Հաստա՞տ ուզում եք, որ WIKILEAKS-ը սկսենք «ասնավանի» դիտարկել։

Երկրորդ նախագահը տեղյա՞կ էր և համաձա՞յն էր իր գրասենյակի ղեկավարի այս փաստարկները հնչեցնելու հետ։ Վստահ եմ, չէ։

«Саул перед битвой облачил Давида в свои доспехи, но тот отверг чужое вооружение», կամ՝ ով էր ճիշտ և ով էր սխալ

Երրորդ նախագահին վերագրվեց ևս մեկ «մահացու մեղք»։ Պարզվում է, նա երբեք չի ասել, որ «Քոչարյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց»… Ի դեպ, եթե Նիկոլին հաղթելու գործում դա վճռական նշանակություն կունենա, կասկած չունեմ, որ Սերժ Սարգսյանը, անգամ նման բան ասելու որևէ հիմք չունենալով, դա կասի։ Սույն բացահայտումը հիմնավորելու համար բանախոսը թվարկեց չորս հարց, որոնց շուրջ Երկրորդ նախագահը ուներ այլ կարծիք, քան գործող ղեկավարը։ Հերթով վերլուծենք։

• Կարմիր գծեր։ Այո, դրանց ներդրմանը Երկրորդ նախագահը դեմ էր (ինչպես նաև Նիկոլը)։ Բայց… Նախագահ Քոչարյանի 2021-ի նախընտրական ծրագրում դրանց վերացման մասին ոչ մի ծրագրային խոստում չկար։ Հետաքրքիր է, ինչո՞ւ։ Կարևոր չէ՞ր։ Եթե կարևոր հարց չէր, բա ինչո՞ւ խոսեց այդ մասին նույնիսկ պաշտոնաթող կարգավիճակում։ Փոխե՞լ է կարծիքը։ Այդ դեպքում, ո՞վ էր ճիշտ…

• «ֆուտբոլային դիվանագիտություն»։ Իրականում այս հարցը ավելի բարդ և ծախալուն է, քան նախորդը և առանձին հոդվածի արժանի։ Այստեղ ընդամենը մի բան կառաջարկեմ։ Թղթի ձախ մասում ազնվորեն գրեք, թե ինչ շահեց Հայաստանը, իսկ աջում՝ ինչ կորցրեց այդ գործընթացից։ Գրեցի՞ք։ Դե հիմա ասեք՝ ո՞վ էր ճիշտ։

• Սահմանադրության փոփոխություն։ Ես մի տեղ հասկանում եմ, երբ մանր կամ շատ միջին կարգի գործիչներ, կամ նաիվ քաղաքացիներն են կարծում, որ 2018-ի իշխանազավթումը 2015-ի Սահմանադրության հետևանքով էր։ Բայց ճշմարտացիության որևէ հատիկ չկա եվրոպական պահանջով

Սահմանադրությամբ կառավարման ձևը ( նախագահականից կիսանախագահական) փոխելու երկու (2002-ին և 2005-ին) գործընթաց նախաձեռնած նախկին նախագահի բարձրաստիճան ներկայացուցչի շուրթերից այց թեզը որպես «Քոչարյանը ճիշտ էր» պնդում ընդունելու մեջ։

• Իշխանության մոնոպոլիզացիա։ Այս թեզին անդրադարձել եմ նախորդ հոդվածներիցս մեկում։ Կարճ հիշեցնեմ. իր հարցազրույցում Երկրորդ նախագահն իր քաղաքական մենիշխանության այնպիսի դրվագներ էր վերագրում ինքն իրեն, որ այս հարցով ևս «Քոչարյանը ճիշտ էր» պնդում անելու հիմքեր չկան։

Այս ամենն էլ մի կողմ։ Իսկ դուք ե՞րբ եք վերջապես խոստովանելու, որ 2021-ի ընտրություններին համաձայնելը և մասնակցելը սխալ էր, ե՞րբ եք դադարելու գոնե ռետրոսպեկտիվ չարձանագրել դա, ե՞րբ եք ասելու, որ Սերժը ճիշտ էր, и далее по тексту.

«Победа никогда не бывает полной в такой степени, чтобы победитель мог ни с чем не считаться и в особенности – мог попрать справедливость», կամ՝ 2026-ի մասին

Այո, Նիկոլը Նապոլեոն և Հուլիոս Կեսար չէ, բայց երկուսն էլ համաժողովրդական քվեարկությամբ չէ, որ դարձել են առաջնորդ։ Այո, Չերչիլն ու Դը Գոլը պարտվել են ընտրություններին, բայց երկուսի երկրներն էլ էլեկտորալ ժողովրդավարություններ էին, ի տարբերություն նիկոլական Հայաստանի։ Ուստի պատմական օրինակները գուցե գեղարվեստական են և խոսում են բանախոսի էրուդիցիայի մասին, բայց բացարձակ ռելեվանտ չեն։

Բայց սա էլ մի կողմ։ Խոստովանեմ, որ շատ զարմանալի էր լսել, իր Երկրորդ նախագահի մերձավոր քաղաքական թիմի ռազմավարական հաշվարկների հիմքում նաև Գյումրիի փողոցներում ալկոհոլային ինտոքսիկացիայի ազդեցության ներքո քպ-ական նախկին պատգամավորի «անկեղծացումներն» են։

Հոդվածս ավարտեմ հիշեցումով, որ եթե անգամ շանս կլինի Նիկոլին հաղթել էլեկտորալ եղանակով, ապա միայնակ դա ոչ ոք անել չի կարող (Երկրորդ նախագահն իր վերջին խոսքում սա նույնպես շեշտեց, ավելին՝ անգամ հիշատակեց հետընտրական կոալիցիայի հնարավորության մասին)։ Մեզանից ոչ ոք ձեզ հետ մեկ ցուցակով գնալու մտադրություն չուներ և չունի (մենք ընտրությունների ուղղությամբ դեռ չենք էլ աշխատում)։ Տարանջատումն էլ ընդունեցինք և անցանք։ Բայց ձեր շարունակվող հարձակումները խոսում են այլ բանի մասին. զուտ տարանջատումը չտվեց ձեր ակնկալած վարկանիշային արտացոլումը, եթե չասեմ հակառակը։

Ուստի, մնալով ձեր իսկ «պրիյոմի տակ», կանգ առնելու և ռազմավարությունը վերանայելու փոխարեն՝ այժմ տարանջատումը վերածում եք պառակտման։

Հերթով այրում եք բոլոր կամուրջները, փլուզում եք նույնիսկ միջանձնային սերտ կապերը, պարբերաբար տրորում եք կարմիր գծերը։

Տղերք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք։

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян