Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ-որ բան են հասկացե՞լ Հայաստանի իշխանությունները, թե՞ նոր խաղ են սկսել. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Դա ինչ-որ խայտառակություն է. Փաշինյանը խաղում է Ալիևի ոճով» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մոլագարի պես համառորեն կտրում են այն ճյուղը, որի վրա որոշել են նստել և դեպի Արևմուտք շարժվել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի համար Երևանում սադրանք է կազմակերպվել։ Օդանավակայանից դեպի հանրապետության մայրաքաղաքի կենտրոն ավտոշարասյան երթուղու երկայնքով, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի արտաքին գործերի նախարարության մոտակայքում ակտիվիստները վիրավորական պաստառներ էին տեղադրել՝ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված մեղադրանքներով։ Սակայն այդ քայլն ինքնին երկրորդական նշանակություն ունի։ Միշտ էլ կան մարգինալացված մարդիկ։ Սակայն դա արել են հենց Փաշինյանի հավատարիմ գործընկերները, և այդ նողկալի պաստառների արտադրությունը, ըստ աղբյուրների, ֆինանսավորվել է նրա ընտանիքի կողմից վերահսկվող թերթի խմբագրական խորհրդի կողմից։

Նաև կան ուժեր, որոնք հուսահատորեն «Հայաստանի ուկրաինականացման» կարիքն ունեն։ Ահա թե ինչու են կազմակերպվում սադրանքները։ Որոշ տեղեկությունների համաձայն, հաջորդը կլինեն Երևանում «Ռուսական տան» դեմ բռնաճնշումները նույն սցենարով, ինչ Բաքվում և Բիշքեկում, որտեղ աշխատակիցներ են ձերբակալվել ենթադրյալ լրտեսության մեղադրանքով: Հայաստանում էլ ամեն ինչ կգնա նույն ժամացույցի մեխանիզմի պես։ Կա դավադրության տեսություն, որ Ադրբեջանը շուտով կսկսի «Զանգեզուրի միջանցքը» գրավելու գործողությունը։ Եվ այդ դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը կլինի չափազանց սկզբունքային։ Իսկ Փաշինյանի համար դա կդառնա Շիրակի ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագիրը խզելու պատճառ, և նման կերպ Անդրկովկասն ամբողջությամբ կանցնի ՆԱՏՕ-ի ենթակայության տակ։

Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը tsargrad.tv–ի հետ զրույցում նշել է, որ ռազմաբազայի փակումը Փաշինյանի այն նպատակն է, որը նրա առջև դրել են Արևմուտքի գլոբալիստական էլիտաները։ Քաղաքագետի տեսանկյունից, Հայաստանի վարչապետը եվրոպացի կուրատորների կողմից վերահսկվող անձնավորություն է, ինչը նշանակում է, որ նրան պետական, ազգային և պատմական շահերն այնքան չեն հետաքրքրում, որքան իր սեփական բարեկեցությունը։ «Նա կանի այն ամենը, ինչ նրան կասեն գլոբալիստական էլիտաների ներկայացուցիչները։ Եվ նա անընդհատ կզիջի՝ վստահեցնելով Հայաստանի բնակչությանը, որ ինքը շարժվում է բազմավեկտորության ճանապարհով, որ ինքը կկարգավորի հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ։ Իսկ դա, ինչպես գիտենք, աշխարհաքաղաքական անհեթեթություն է, որը կտորկտոր է անում բազմավեկտորության ճանապարհով գնացող յուրաքանչյուր պետության», - ընդգծել է Կորովինը։ Նրա խոսքով, Մոսկվան ունի Երևանի վրա ճնշման բոլոր լծակները, բայց հիմա շատ է զբաղված ուկրաինական իրավիճակով։ Գլոբալիստներն էլ օգտվում են դրանից՝ ամբողջ հետխորհրդային տարածքը Ռուսաստանի դեմ դարձնելով։ Նրանք պնդում են, որ Մոսկվան թույլ է, պարտության եզրին է, և որ կարճ ժամանակ անց Ռուսաստանը կընկնի։

Այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում հետևյալ հայտարարությունն արեց. «Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, և, համապատասխանաբար, այդ ուղղությամբ առաջացող խնդիրն արդիական չէ»։ Ուրեմն՝ ի՞նչ։

Միևնույն ժամանակ, «Պերվի Ռուսկիին» տված մեկնաբանության մեջ Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը ընդգծել է, որ հնարավոր է՝ Փաշինյանն ինքն է դարձել այն ուժերի պատանդը, որոնց հետ նախկինում գործ է ունեցել։ Նրա խոսքով, Հայաստանը, լիովին հասկանալով, որ ոչ ոք երբեք չի օգնի իրեն, բացի Ռուսաստանից, փորձում է շրջվել դեպի Մոսկվա։ Դրա մասին են վկայում Փաշինյանի (ի տարբերություն Ալիևի) այցը Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, Լավրովի այցը Հայաստան և Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ Երևան գալու ծրագրերը։ «Նրանք գործնականում սկսել են փորձել կարգավորել հարաբերությունները։ Դա պայմանավորված է միջազգային իրավիճակի փոփոխությամբ։ Այսպիսով, եթե վերադառնանք պաստառի հետ կապված այս միջադեպին, կարծում եմ, որ դա արել են Փաշինյանի այն նախկին դաշնակիցները, որոնք դժգոհ են նրա, այսպես կոչված, նոր կուրսից և փորձում են վարկաբեկել նրան և Ռուսաստանին դրդել որոշակի գործողություններ ձեռնարկել։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հաշվետու մամուլի ասուլիսում ես չզգացի գրգռված տոն Հայաստանի նկատմամբ», - նշել է Տարասովը։

Այս տարբերակը նույնպես տեղ ունի, քանի որ հայկական էլիտայի առնվազն մի մասը հիանալի հասկանում է, թե ինչ է սպասվում իրենց, եթե ռուսները «լվանան ձեռքերը»։ Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովի՝ հանրապետություն ժամանելուց մեկ օր առաջ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հարաբերություններն այնքան են վատացել, որ այժմ անհրաժեշտ է անհապաղ վերակենդանացում։

Սակայն այստեղ արժե նշել, որ, ըստ հայաստանյան աղբյուրների, կա կարծիք, որ «Փաշինյանը խաղացել է Ալիևի ոճով»՝ նկատի ունենալով նրա կոպիտ հարձակումները Ռուսաստանի վրա։ Ճիշտ է, կուլիսներից՝ երրորդ կողմերի միջոցով։ Բայց բանն այն է, որ նման բաները, չնայած նրանք փորձում են հրապարակավ չբարձրաձայնել դրանց մասին, միշտ հայտնի են դառնում ուժեղ խաղացողներին։ Եվ Մոսկվան, ստանալով համապատասխան հաստատումները, անպայման եզրակացություններ կանի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу