Ереван, 11.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հայուհի, ով իր քանոնով հմայել է շատերին

ФОТО

Բարակ շյուղ քանոնահարուհու բեմելույթը հիշվել էր դեռ «Տաղարանի» նախորդ համերգաշրջանից՝ քնարական մեղեդու զուլալ կատարում, բեմական գեղեցիկ, անթերի պահվածք, հանդիսականի անթաքույց համակրանք ...
Եվ ահա համույթի հերթական համերգն էր, որտեղ բացառապես հնչելու էր հայկական գործիքային երաժշտություն, դա լավագույն առիթն է ներկայացնելու Մարիաննա Գևորգյանին:

Մարիաննան հանրապետական (2009) և միջազգային (2010, 2011 թվականներ) մրցույթների առաջին մրցանակակիր է , արժանացել է ոսկե մեդալի և «Բեմական հմայք» կոչմանը, մինչ այս նվագել է մի շարք համույթների (Ռուբեն Նիկողոսյանի «Փարվանա» ժողգործիքների, «Սարգա» պարախմբեր և այլն) կազմում, ունեցել մենահամերգներ, դասվում է մեզանում ամենաբարդ կատարողական տեխնիկային տիրապետող լավագույն քանոնահարների շարքում: Ավետ Գաբրիելյանի անվան, ապա՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայում, գերազանցության դիպլոմներով ավարտել նաև հայրենի երաժշտանոցի մագիստրատուրան և ասպիրանտուրան:
Իր ավարտական քննության ժամանակ ներկայացրած համերգային ծրագիրը հագեցած էր կատարման տեխնիկայով ամենաբարդ ստեղծագործություններով: Պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանը հենց այդտեղ էր երիտասարդ երաժիշտին ներկայացրել՝ որպես լավագույն տեխնիկա ունեցող քանոնահարի: Այնինչ, տարիներ առաջ Մարիաննան պետք է դառնար ջութակահար. նկատի առնելով 7-ամյա աղջնակի տվյալները՝ նրան ջութակի դասարան էին ընդունել: Բայց տանը մանկուց տեսել էր քրոջ քանոնը, սիրել գործիքը ու ահա դարձավ Հասմիկ Լեյլոյանի, իսկ հետագայում՝ Ալվարդ Միրզոյանի սանը: Երաժշտական դպրոցների սանուհին արդեն հանդես էր գալիս կոնսերվատորիայում անցկացվող համերգներին, փորձառու երաժիշտներով համալրված այլ համույթների կազմում:

«Հմուտ վարպետներից՝ լինեն քանոնահարներ, թե այլ մասնագիտացում ունեցող երաժիշտներ, շատ բան եմ սովորել և շարունակաբար նրանցից քաղում եմ իմ արվեստի կատարելագործման համար անհրաժեշտը, ամենադրականը,- ասում է Մարիաննա Գևորգյանը:- Երբ կատարում եմ որևէ ժամանակակից կոմպոզիտորի գործ, ձգտում եմ անպայման անձամբ նրանից ստանալ տվյալ ստեղծագործության մասին ողջ տեղեկատվությունը՝ ինչպե՞ս և ինչո՞ւ է արարվել, ի՞նչ է ուզում անձամբ ասել, ուզում եմ հասկանալ երկը՝ հեղինակի աչքերով, իր տրամաբանությամբ, մասնակից եմ դարձնում հեղինակին իմ փորձերին, լսում նրա կարծիքը, հաշվի առնում դիտողությունները: Չէ՞ որ հեղինակն ավելի լավ է պատկերացնում տվյալ ստեղծագործության կատարման յուրահատկությունները»:

Քանոնահարուհու ամենից նախընտրելի հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է: Իր նվագացանկը հարուստ է այլազգի հեղինակների գործերով՝ Պագանինիի «Վարիացիաներն» ու «Կապրիսը», Դյուրենի և Շոպենի վալսերը, Ալբինիսի «Լեգենդը»: Բայց իր համար առավել հոգեհարազատը հայրենի կոմպոզիտորների ստեղծագործություններն են, քանի որ, իր խոսքերով, «կարծես իր ներսից գրված լինեն, իրենն են»: Եթե վերը թվարկված՝ տեխնիկապես բարդ գործերը՝ հատուկ փոխադրված քանոնի համար, հնարավորություն են տալիս ցուցադրելու, թե այդ ստեղծագործություններն ինչպես են հնչում քանոնով, բացահայտում և ցուցադրում են ժողովրդական գործիքի հնարավորությունները, ապա սեփական ազգի ակունքների ծնունդ մեծ և փոքր երաժշտական կտավները համահունչ են իր հոգու կառույցին, արձագանքն են իր ապրածին ու զգացածին: Ժամանակակից մի շարք հայ հեղինակներ հենց Մարիաննային են վստահել՝ հատուկ քանոն գործիքի համար փոխադրած իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները: Լավագույնս համագործակցում է նաև այլազգի երաժիշտների հետ ու ծրագրեր կան համերգներով հանդես գալու նաև արտերկրում: Բայց կան ստեղծագործություններ, որոնց անթերի, երկնային հնչողությունը գերում, հմայում է քանոնահարուհուն ամենից առավել, ու այդ մասին է նա պատմում մեր զրույցում: «Երաժշտական կատարելության օրինակներ են ինձ համար մեր միջնադարյան տաղերը և իհարկե Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները: Ինչքա՜ն զուլալ են, պարզ, ավելորդ տեխնիկա չեն պահանջում. «Սիրտ իմ սասանի», «Հավուն, հավուն», «Գարուն ա», «Կռունկ»: Ընդամենը երեք տողի մեջ համեմված, առանց որևէ ավելորդության, պարզության մեջ՝ անչափելի էներգիա, անսահման մեծություն: Ամեն ինչ թաքնված է հենց այս պարզության մեջ, և քեզնից պահանջվում է լոկ անաղարտ կերպով կատարել այդ ստեղծագործությունները և դրանով հաղորդել այդ պարզության մեջ ամփոփված ողջ վեհությունը»,- ասում է նա:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարած «Տաղարանի» կազմում ընդգրկվելու և շուրջ երեք տարում իր քաղածի, իր ապրածի մասին պատմում է առանձնակի զգացումով: Հատկապես հիշվել է այն համերգային երեկոն, երբ Մաեստրոն իրեն առաջարկել էր «Տաղարանում» նվագել: «Մենահամերգիս երեկոյին Մաեստրոյի ներկայությունն անակնկալ էր ինձ համար:Այն կյանքիս կարևոր պահերից եմ համարում և նրա նվիրած ծաղիկները՝ լավագույնը երբևէ ինձ մատուցված ծաղկեփնջերի մեջ: Առանց երկմտելու համաձայնեցի, քանի որ իմ երազանքներից մեկն էր աշխատել նման բարձր ինտելեկտի ու գիտելիքների տեր անձնավորության, արվեստագետի հետ: Այնքա՜ն բան կա նրանից քաղելու մեզ՝ երաժիշտներիս համար, այնքա՜ն լեցուն է նրա ներաշխարհը. միշտ ասելիք ունի և մեզ լիուլի բաժին է հանում իր գիտելիքների ու իմացությունների պաշարից: Գնահատված լինելը շատ կարևոր է ցանկացած մարդու, հատկապես արվեստագետի, երաժշտի համար: Մենք տեսնում ենք մեր ղեկավարի գնահատանքը, հոգածությունը»,- նշում է զրուցակիցս և շարունակում, որ ինքն այդտեղ է իրեն գտել:
«Չնայած այլ խմբերում աշխատելու առաջարկություններին՝ գերադասում եմ «Տաղարանը», քանզի այստեղ որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Այստեղ կա ղեկավար, որից ամեն ինչ է կախված: Իմ հետագա գործունեությունն էլ միայն իմ հողի վրա եմ պատկերացնում և հատկապես «Տաղարանի» հետ: Դեպի առաջ ձգտելիս՝ պետք է մտածել, թե ինչ ես թողնում և գուցե կորցնում հետևում: «Տաղարանի» հետ ես անցնելիք ճանապարհ ունեմ:

Առաջնորդվում եմ իմ անցած ստեղծագործական ուղու՝ բավական բարդ դասերով: Պատահել է, երբ ծայրագույն հոգեկան խռովքի պահեր եմ ապրել համերգներին, անգամ միջազգային մրցույթին մասնակցելիս, բայց այդ դեպքում էլ կարողացել եմ հավաք ու կոկիկ բեմական կեցվածքով, հավուր պատշաճի ներկայանալ: Մարդն ինչպիսին բեմին է, այնպես էլ վերարտադրում և մատուցում է երաժշտությունը: Հանդիսականի աչքը սուր է, անգամ՝ առավել, քան մասնագետ-երաժշտագետներինը: Նրա աչքից ու լսողությունից չի վրիպում երաժիշտ-կատարողի նույնիսկ պատահական, աննշան թերացումը: Անձնական ապրումներդ պետք է հաղորդես երաժշտությամբ, իսկ դրա համար հասունացում է պետք, հուզական աշխարհի հարստություն, ընկալման և մատուցման՝ տարիների փորձով մշակված կուլտուրա»,- խոստովանում է երաժիշտը:

«Մերօրյա քանոնահարների մեջ աչքի զարնող է իր գործին՝ հաճախ անձնուրացության հասնող նվիրվածությամբ, իր կատարողականությամբ: Բավական վարժ, շատ անգամ վիտոուզության հասնող տեխնիկա ունի, բեմի համար, այսպես ասած, «մեռած է», շատ արտիստիկ, գեղեցիկ և իր սկզբունքներն ունեցող՝ թե՛ կյանքում, թե՛ երաժշտական կատարողական ասպարեզում: Մի երիտասարդ անձնավորություն, որի հետ կարելի է աշխատել, և այս վերջին տարիներին, ինչ համագործակցում ենք, իր համար մի շարք ստեղծագործություններ եմ գործիքավորել, երբեմն նաև՝ փոխադրել ու մշակել, և ինքը շատ մեծ շնորհակալությամբ, միշտ խոնարհումով, հիացած վերադարձրել է իր գոհունակությունն իր կատարումներով: Լավ բնավորություն ունի, ընկերասեր է, ինչը շատ է պետք կատարողական արվեստում, որովհետև, հակառակ դեպքում, նմռութ մարդուն, ոնց էլ ինքը նվագի, բերանդ չի բացվում որևէ բան ասելու: Սիրում է դիտողություններդ լսել, նույնն անել, սիրում է նաև իր պատկերացումները ներկայացնել, հետևել խորհրդիդ, հետամուտ լինել կատարելության ... »,- Մարիաննայի մասին կարծիք է հայտնում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Երկանյանը:


Սեփական հուզաշխարհի ողջ գուներանգը տալու լավագույն միջոցը, ըստ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի, խոշորածավալ երաժշտական կտավների՝ կոնցերտների կատարումն է, երբ հնարավորություն է ընձեռնվում կատարման վարպետությունը ցուցադրելուն համընթաց հատկապես ստեղծագործությունների քնարական հատվածներում ներկայացնել սեփական հուզական աշխարհը, լիովին ի ցույց դնել արվեստագետի անհատականությունը: Իր համոզմամբ՝ եթե հարուստ չէ հոգեաշխարհդ, գործն էլ դատարկ կհնչի: «Գործիքս ինձ նման է: Շուտ է նեղանում: Երբ երկար ժամանակ չեմ նվագում, ձայնն ուղղակի դուրս չի գալիս: Գործիքի վրա պիտի անընդմեջ նվագես, որ ձայնը հնչի: Ես կարողանում եմ քանոնիս վրա գտնել այն հատվածը, որտեղ երաժշտությունը շատ լավ կհնչի, ասելիքս լիարժեք տեղ կհասնի: Ցանկությունս է «Տաղարանի» կազմում կատարել Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, որի գործիքավորումը խիստ աշխատատար ու ժամանակատար գործ է, բայց ինչը, հուսով եմ, Մաեստրո Սեդրակ Երկանյանը երբևէ կիրագործի»,- ասում է քանոնահարուհին:
Հանդիսականը բեմին տեսավ բարակ շյուղ աղջկան, որ նույնացած է իր քանոնի հետ ...

Հասմիկ Սարգսյան

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»