Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

IFC-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բանկային հատվածի կայունության բարձրացմանը

ЭКОНОМИКА

Համաշխարհային տնտեսությունը փխրուն, խոցելի է, ինչն ազդում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը չափազանց բարդ է: Տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, այդ թվում` Հայաստանը, դեռ շարունակում են հարմարվել նոր տնտեսական իրականությանը, և նրանց ֆինանսական հատվածները ենթարկվում են մի շարք տարբեր մարտահրավերների: Մարտահրավերների հաղթահարման մեխանիզմների մասին «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տնօրեն Թոմաշ Տելման:

-Պարոն Տելմա, որո՞նք են IFC-ի հիմնական հետաքրքրությունները Հայաստանի ֆինանսական հատվածում:

-Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)՝ զարգացման ամենախոշոր համաշխարհային կազմակերպությունը, կենտրոնացած է զարգացող երկրների մասնավոր հատվածի վրա  ներդրումների և՝ խորհրդատվական ծառայությունների  միջոցով նպատակ ունի օգնել մասնավոր հատվածին ստեղծել նոր աշխատատեղեր  և նոր հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք առավել քան անհրաժեշտ են:   

Կայուն ֆինանսական հատվածը կարևոր է լայն հիմքերի վրա դրված տնտեսական աճի համար: Տարածաշրջանի համար այս դժվարին ժամանակներում մեր նպատակն է ավելացնել Հայաստանի բանկերին տրամադրվող աջակցությունը և բարձրացնել վստահությունը երկրի բանկային հատվածի նկատմամբ:

Այս ռազմավարության շրջանակներում մենք պարտավորվել ենք տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս վարկ Հայաստանում խոշորագույն բանկ հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու և երկրի ձեռնարկությունների վարկավորման կարողությունների մեծացման նպատակով և ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը:  

-Ինչպե՞ս է IFC-ն գնահատում Հայաստանի բանկային ոլորտի  ընդհանուր արդյունավետությունը, հատկապես տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ 

-Համաշխարհային տնտեսությունը փխրուն, խոցելի է, ինչն ազդում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը չափազանց բարդ է:  Տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, այդ թվում` Հայաստանը,  դեռ շարունակում են հարմարվել նոր տնտեսական իրականությանը, և նրանց ֆինանսական հատվածները ենթարկվում են մի շարք տարբեր մարտահրավերների:     

Ամերիաբանկին կապիտալ տրամադրելը մեր ռազմավարության մի մասն է, որը միտված է օգնելու բարձրացնել Հայաստանի բանկային հատվածի կայունությունը: Ավելի մեծ և հզոր բանկերը, որոնք զարգանում են օրգանական աճի կամ համախմբման միջոցով, արդյունավետ բանկային ոլորտի հիմք են հանդիսանում:   Մենք կարծում ենք, որ Հայաստանի մասնավոր հատվածն ունի մեծ ներուժ, և պատրաստ ենք աջակցել տեղական բանկերին, որպեսզի նրանք կարողանան մեծացնել մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը և  խթանել աճը:  

-Ինչպիսի՞ ֆինանսական գործիքներ է օգտագործել IFC-ն Հայաստանի ֆինանսական հատվածը դիվերսիֆիկացնելու և զարգացնելու համար:

-Ի լրումն ներդրումներին, որոնք օժանդակում են կապիտալի մեծացմանը և օգնում ավելացնել տեղական ձեռնարկությունների վարկավորման ծավալները, մենք տրամադրում ենք նաև խորհրդատվական ծառայություններ: Դրանք օգնում մեր հաճախորդներին բարելավել ռիսկերի և կորպորատիվ կառավարման գործելակերպը և ներդնել նորարարական լուծումներ իրենց ՓՄՁ հաճախորդների համար: IFC -ի՝ Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագիրն օգնում է նաև մեր հաճախորդ բանկերին ֆինանսավորել Հայաստանում բազմաթիվ կարևոր ծրագրեր:

2013 թվականին մենք թողարկել ենք IFC-ի անդրանիկ Հայկական դրամի պարտատոմսը: Այն դարձավ Հայաստանում ոչ- ռեզիդենտ թողարկողի առաջին տեղաբաշխումը և հայկական  կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսը:

-Ինչո՞ւ է IFC-ն  ընտրել Ամերիաբանկին որպես ստորադաս վարկի գործընկեր:

-2009 թ-ից բանկը եղել է IFC -ի արժեքավոր գործընկեր շատ ոլորտներում, այդ թվում, առևտրի ֆինանսավորման և փոքր ՀԷԿ-երի վարկավորման ծրագրերի շրջանակներում՝ ուղղված երկրի վերականգնվող էներգիայի մատակարարման ավելացմանը: 2013 թ. Ամերիաբանկը եղել է նաև  IFC -ի պարտատոմսի տեղաբաշխողը, որը դարձավ Հայաստանում 2014 թվականին շրջանառվող  խոշորագույն կորպորստիվ պարտատոմսը: 

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել միասին, որպեսզի օգնենք բանկին հասնել իր ռազմավարական նպատակներին և նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO): Լավ զարգացած բանկային հատվածը շատ կարևոր է ցանկացած տնտեսության զարգացման համար, այնպես որ Ամերիաբանկի աճը, որը հանդիսանում է երկրի խոշորագույն բանկը, կարևոր դեր ունի ոլորտի ընդհանուր կայունության համար:

-Ինչպե՞ս է գործարքը Ամերիաբանկի հետ նպաստում IFC-ի՝  Հայաստանում և տարածաշրջանում ներկայության հետ կապված միջնաժամկետ ծրագրերի իրականացմանը:   

-Ամերիաբանկը այստեղ մեր հիմնական գործընկեր բանկերից մեկն է: Ինչպես ես արդեն նշեցի, բանկին տրամադրվող մեր օժանդակությունը միտված է բարձրացնելու Հայաստանի բանկային հատվածի կայունությունը: Այն նաև մի մաս է ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության, որի նպատակն է. աջակցել ուժեղ բանկերին, որոնք մատուցում են կենսական ֆինանսական ծառայություններ տեղական բիզնեսներին, մասնավորապես ՓՄՁ-ներին, որոնք զարգացող երկրներում աշխատատեղերի ստեղծման գլխավոր շարժիչ ուժն են: Օրինակ՝ 2014 թ. IFC-ի հաճախորդ բանկերը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի « երկրներում տրամադրել են ավելի քան 5,7 մլն ընթացիկ վարկեր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 81 մլրդ դոլարի հասնող ընդհանուր գումարով:

-Արդյո՞ք ստորադաս վարկը, որպես ֆինանսական գործարքի նոր ձև Հայաստանի ֆինանսական հատվածի համար,կազդի ընդհանուր ոլորտի վրա:

-Կապիտալ տրամադրելով  Հայաստանում մեր հիմնական գործընկեր-բանկերից մեկին, մենք նպաստում ենք աճի իր ռազմավարությանը  և հետագա ծրագրերի իրականացմանը, որոնք, մեր կարծիքով, կնպաստեն Հայաստանի բանկային ոլորտում ընդհանուր կայունության բարձրացմանը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества