Քեյթ Միդլթոնը երրորդ երեխային է սպասում
ЛАЙФՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին հղի է, նա եւ արքայազն Ուիլիամը իրենց երրորդ երեխային են սպասում։ Այդ մասին հայտնել են Բուքինգեմյան պալատի աղբյուրները, նրանք նշում են, որ Քեյթը հղիության երկրորդ ամսում է։ Ընդ որում, արքայազն Ուիլիամը կնոջ հղիության լուրն ընդունել է անհանգստությամբ եւ առանց ոգեւորության։ «Արքայազնը կցանկանար մի քանի տարի էլ սպասել, նախքան կրկին հայրիկ դառնալը»,- նշում է աղբյուրը։

Հղիությունը Քեյթը բավական բարդ է տանում, նա անընդհատ սրտխառնոց ունի, ստիպված է լինում բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ բաց թողնել, ինչն արքայական ընտանիքում խնդիրներ է առաջացնում։ Ապրիլ ամսին արքայական ընտանիքին կարեւոր միջոցառումներ են սպասվում՝ Եղիսաբեթ թագուհու 90-ամյակն է, եւ մի շարք տոնախմբություններ են տեղի ունենալու։ Բացի այդ, Քեյթի եւ Ուիլիամի ամուսնության 5-ամյակն է, եւ կրկին արարողություններ են սպասվում։ Եւ հիմա բրիտանական ամենահայտնի ընտանիքը անհանգիստ է՝ ինչպես է Քեյթ Միդլթոնն իր այդ վիճակում մասնակցելու այդ բոլոր կարեւոր արարողություններին։

Անգամ սկսել են քննադատել Քեյթին՝ հղիությունը նախապես չպլանավորելու համար։ Արքայական ընտանիքն այս լուրը պաշտոնապես ոչ հերքում է, ոչ հաստատում։


Նշենք նաեւ, որ Քեյթն ու Ուիլիամն արդեն երկու երեխա ունեն՝ Ջորջն ու Շառլոտան։ Ընդ որում, երկրորդ փոքրիկը ծնվել է 2015-ի մայիսին՝ դեռ մեկ տարեկանը չի լրացել։



