Հայտնի աստղերի փիառ-տնօրենը մահացել է հայ պլաստիկ վիրաբույժի կլինիկայում (լուսանկարներ)
ЛАЙФՌուս հայտնի աստղերի՝ Դանա Բորիսովայի, Վիկտորիա Լոպիրյովայի, Սերգեյ Զվերեւի եւ այլոց փիառ-տնօրենը՝ 25-ամյա Տիմա Բրիկը երեկ մահացել է Ռուսաստանում հայտնի պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանի կլինիկայում։ Բրիկը, ում իսկական անունը Թիմուր Շեւչենկո է, իրեն վատ է զգացել գնացել կլինիկա, որտեղ էլ մահացել է։ Բրիկի վերջին րոպեներին նրա կողքին է եղել նրա մտերիմ ընկերուհին՝ «Дом-2» նախագծի աստղ Սնեժանա Կամբուրը։
«Մենք եկանք Բաբայանի մոտ երեկոյան, քննարկում էինք իմ կրծքի պլաստիկ վիրահատությունը։ Հետո երկուսով էինք, ու Տիման պատմում էր, որ նիհարելու համար հատուկ դեղեր է խմում։ Ու հանկարծ վատացավ, շրթունքները կապույտ էին, քրտինքը հոսում էր վրայից։ Բաբայանին կանչեցինք, Տիմային թեյ տվին, կաթիլային միացրին, սակայն նա անընդհատ պտտվում էր, ասում էր՝ փորը ցավում է։ Ես կողքին մի քիչ էլ նստեցի, հետո տուն գնացի։ Երբ հասա տուն, զանգեցին ու ասացին, որ նա մահացել է»,-պատմում է Կամբուրը։
Տիմայի մտերիմները կարծում են, որ նրա մահվան պատճառ է դարձել նիհարելու համար նախատեսված դեղորայքը, որը վերջերս նա օգտագործում էր։








