Ереван, 11.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան»

ПОЛИТИКА

Օրերս խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» հնարավորության հետ, հայտարարեց, որ ինչպես հայերը ապրում են Վրաստանում, այնպես էլ ադրբեջանցիները կբնակվեն այստեղ՝ մեր հողում։ Կբնակվեն և վերջ։ Հայ ժողովրդին իշխանությունը հրամայում է ընդունել դա որպես փաստ։

Ադրբեջանի կողմից ներկայացվող երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան» (ինչպես Բաքվում անվանում են Հայաստանը) Ալիևի կողմից վաղուց է բարձրաձայնվում։ Սակայն հայ հասարակության մեջ այս սպառնալիքը միշտ քիչ է քննարկվել, քանի որ չափազանց սարսափելի է նման բաների մասին մտածելը. ավելի հեշտ է պարզապես անտեսել և անվանել ֆեյք։ Թշնամական երկրի երեք հարյուր հազար ներկայացուցիչ կմտնի երկմիլիոնանոց Հայաստա՞ն: Այն էլ՝ նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական հատուկ ծառայությունների ուղեկցությա՞մբ։ Չափազանց ապոկալիպտիկ է դրան հավատալը:

Սակայն, ինչպես հայտնի է, մայիսի 16-ին Ալիևն ու Փաշինյանը առանձնացան և խմեցին սուրճ։ Իսկ մայիսի 21-ին Ալիևը խստորեն հիշեցրեց գործընկերոջը, որ «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի հարցի վերաբերյալ, թե երբ և ինչ պայմաններով արևմտյան ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական բնակավայրերը»։ Փաշինյանը զգալիորեն շտապեց Սահմանադրության փոփոխությունների հարցում՝ խոստանալով արագ ստորագրել համաձայնագիրը Բաքվի հետ։ Այստեղ արդեն հեշտ էր կռահել, որ սուրճի ընթացքում Փաշինյանը փորձել է համոզել Ալիևին՝ ստորագրել գոնե ինչ-որ փաստաթուղթ, որը շատ անհրաժեշտ է իշխանությանը ընտրությունների համար՝ խոստանալով դրա դիմաց ընդունել «վերադարձողներին»։ Սա միայն ենթադրություն էր։ Սակայն երեկ ԱԺ խոսնակը հաստատեց այդ ենթադրությունը՝ կոչ անելով Հայաստանի բնակիչներին պատրաստվել նոր քաղաքացիների ընդունմանը։

Ծաղրելով հայերի համառությունը, որոնք նախապաշարմունքների շավիղներում, չգիտես ինչու, լավ բաներ չեն սպասում նման վերաբնակեցումից, Ալեն Սիմոնյանը կոչ արեց ըմբռնումով ու հարգանքով վերաբերվել ադրբեջանցիների խոսքին ու պահանջներին. «Մի զարմացեք, որ ադրբեջանցիները խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, չէ՞ որ մենք նույնն ենք արել։ Երեք հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի խոսակցություններն ընթանում են նույն տրամաբանությամբ։ Չէ՞ որ մենք էլ ասում էինք, որ Արցախի բնակչությունը պետք է վերադառնա Ադրբեջան ապրելու: Ես զարմանում եմ, իսկ դա նորությո՞ւն է», – նշեց նա։

Նա նաև փարատեց երկու ժողովուրդների միջև ակնկալվող կոնֆլիկտների մասին մտահոգությունները՝ հայտարարելով. «Խաղաղության պայմանագրի ստորագրումից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կսկսեն առևտուր անել, շփվել և համագործակցել բոլոր հնարավոր ձևերով»։

Բացի այդ, խոսնակը մեղադրեց հայ ժողովրդին, որ «ապրում է իր աշխարհում, կարծես գոյություն ունի միայն Հայաստանը և նրա պատմության դասագիրքը, իսկ մնացածն աննշան են»։ Իրավացի է, կա նաև այլընտրանքային պատմության դասագիրք՝ ադրբեջանական։ Հավանաբար, շուտով այն մեզ մոտ կբերվի։

Այսպիսով, իշխանությունները փորձում են ներշնչել մեզ, որ մեր երկրում հակառակորդ ժողովրդի երեք հարյուր հազար ներկայացուցչի բնակեցումը մանրուք է, սովորական գործընթաց։ Սակայն, թերևս, այս անգամ նույնիսկ ամենահանգիստները չեն համաձայնի նրանց հետ։ Պատկերացնենք մի Հայաստան, որտեղ քաղաքացիների մոտ 1/6 մասը ադրբեջանցիներ են, ընդ որում ՝ նրանք, ըստ էության, ավելի շատ իրավունքներ ունեն, քան հայերը (քանի որ միանգամից մի քանի պետություններ կլսեն տեղահանվածների յուրաքանչյուր բողոքը, իսկ տեղացիները ոչ մի պաշտպանություն չունեն, հո Փաշինյանն ու Սիմոնյանը չեն նրանց պաշտպանելու):

Ինչպիսին կլինի մեր երկիրը, մեր տունը: Այս անգամ Ալիևին փաշինյանական զիջումների հետևանքները կվերաբերեն բոլոր հայաստանցիներին, և ոչ միայն արցախցիներին ու տավուշցիներին, ինչպես նախկինում: Իսկ հնարավոր հեռանկարները ավելի սարսափազդու են։

Այս նախագծին իշխանությունների համաձայնությունը կհանգեցնի Հայաստանի վերացմանը, կարծում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը: Նա հիշեցնում է, որ, բացի 300 000 ադրբեջանցիներից, այստեղ է գալու նաև մեծ թվով ադրբեջանական ոստիկանություն, որը ճնշելու է հայերի բողոքները՝ ահաբեկելով նրանց: Հաջորդիվ նա գրում է.

«Ադրբեջանական և հայ բնակչության միջև հակամարտություններ կսկսվեն։ Պատերազմի հիշողություններ, սպանված հարազատներ, վրեժխնդրության կոչեր։ Թուրքիան և ադրբեջանցիները կհայտարարեն, որ Հայաստանը չի կարող երաշխավորել իրենց անվտանգությունը, և կներխուժի Հայաստան, ինչպես ներխուժեցին Սիրիա։ Հայերը խուճապահար կփախչեն Սյունիքից և մնացած Հայաստանից։ Նրանք կդառնան պետություն չունեցող էթնիկ խումբ, ինչպես ասորիներն ու քրդերը»։

Չափազանց ապոկալիպտի՞կ է, որպեսզի հավատանք: Ուղղակի վախեցնող հեքիաթնե՞ր: «Ադրբեջանցիների վերադարձի» նախագիծը նույնպես թվում էր վախեցնող հեքիաթ, բայց հիմա արդեն իշխանությունից լսում ենք, որ այն շատ շուտով կդառնա մեր նոր իրականությունը։

Կա հայտնի լեգենդ, որ եթե գորտին դնես սառը ջրի մեջ և աստիճանաբար տաքացնես մինչև եռման ջերմաստիճանը, ապա գորտը չի նկատի վտանգը և կենդանի կեփվի (համաձայնեք՝ սա շատ է հիշեցնում ներկայիս հայկական իշխանությունների ռազմավարությունը)։ Սակայն ժամանակակից փորձարկումները նման ոչ մի բան չեն հաստատել. առողջ կենդանին արդեն 25 աստիճանի մոտ սկսում է անհանգստանալ և փորձում է դուրս գալ։ Շատ ցավալի կլինի, եթե հայ հասարակությունը ավելի անմիտ գտնվի, քան գորտը։

Հիմա արդեն մեր ընտրյալները սկսել են խոսել այն մասին, որ մեզ պետք չէ վրդովվել «Արևմտյան Ադրբեջանի» մասին նարատիվներից և անհանգստանալ այն երեք հարյուր հազար ադրբեջանցիներից, որոնք պարզապես «վերադառնալու են իրենց գյուղերը»։ Արդյո՞ք ժամանակն է արդեն դուրս թռչելու։ Թե՞ դեռ սպասենք։

Валерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.