Օգնություն է կանչել, ոչ ոք ուշադրություն չի դարձրել․ 13-ամյա աղջկան հասակակիցները բռնաբարել են
ЛАЙФՄոսկվայի դպրոցներից մեկում հասակակիցները բռնաբարել են 13-ամյա աղջկան։ Աշակերտուհու ընկերուհու մայրը լրագրողներին մասնամասներ է ներկայացրել այս սարսափելի միջադեպից։ Աղջիկներին դպրոց չեն թողնում Թիվ 1874 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհու մոր՝ Յուլիա Կլիմովայի ձեռքերը դողում են, արչքերը թաց են։
«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էր նման բան լինել։ Հենց դպրոցում, առաջին հարկում, հանդերձարանում»։ Յուլիայի աղջիկը չի տուժողը, այլ նրա համադասարանցին, սակայն շատ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաներին դպրոց տանել՝ արգելել են իրենց դուստրերին դպրոց գնալ։
«Իսկ ինչ է լինելու մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո, մենք վախենում ենք աղջիկներին դպրոց թողնել»,- ասում են ծնողները։ Բռնաբարությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, դասերից անմիջապես հետո։ Այս մասին, սակայն, միայն հիմա է հայտնի դարձել։ 13-ամյա Անյան արդեն բաճկոնը հագել էր ու պատրաստվում էր տուն գնալ, երբ 14-ամյա երկու աշակերտ նրան են մոտեցել, գետնին տապալել ու սկսել մերկացնել։ Ընդ որում, մուտքի մոտ, նույն առաջին հարկում, անվտանգության աշխատակից կա։ Նա կարող էր լսել աղջկա ձայները, սակայն չգիտես ինչու ոչ մի կերպ չի արձագանքել։ Սա առաջին դեպքը չէ Միայն հիմա է պարզվում, որ այս դեռահասները այլ աղջիկների էլ են անհանգստացրել։ Մի քանի աղջիկներ ասել են, որ նրանք իրենց վաղուց հետապնդում են։
«Անընդհատ կռիվներ են անում, անցնելիս կարող են խփել հետույքիդ եւ այլ մասերի մարմնի։ Սա առաջին նման դեպքը չէ, մենք ուսուցիչներին բողոքել ենք, բայց նրանք ոչինչ չէին կարողանում անել»,- պատմում է տուժած աղջկա դասարանցին։ Ծնողներն ասում են՝ երկու տղան էլ վատ ընտանիքից են, եւ այդ մասին էլ վաղուց հայտնի է․․․ Միջադեպը փորձել են թաքցնե՞լ Աղջկա ծնողներն անմիջապես ոստիկանություն են դիմել, ոստիկանները եկել են դպրոց, սակայն այստեղ փորձել են թաքցնել տեղի ունեցածը։
«Մեզ չեն ասել, թե ինչ է եղել, անգամ չփորձեցին բացատրել, թե ոնց կարող էր նման բան լինել ուսուցիչների ու անվտանգության աշխատակիցների աչքի առաջ։ Ես զանգահաեցի տնօրենին, սակայն նա հրաժարվեց պատասխանել իմ հարցերին»,- պատմում է Յուլիա Կլիմովան։ Ինչ կլինի հանցագործների հետ 14-ամյա հանցագործներին երկարատեւ ազատազրկում է սպառնում իրենց արարքի համար՝ 12-20 տարի։ Այժմ նրանք կալանավորված են։



