Նա գերդոզավորումից է մահացել․ պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանը մեկնաբանել է իր կլինիկայում հայտնի փիառ-տնօրենի մահը (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԻնչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում՝ հայտնի հայ պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանի կլինիկայում մահացել է մի շարք հայտնի աստղերի փիառ-տնօրեն Տիմա Բրիկը։ Հայկ Բաբայանը մեկնաբանել է Բրիկի մահվան լուրը։
«Նա ամեն օր պատմում էր, որ նիհարելու համար դեղեր է խմում։ Ընդ որում, նա գիտեր, որ այդ դեղերը սրտի վրա վատ են ազդում։ Տիման հաճախ է վատացել, բայց միեւնույնն է՝ նա խմում էր դեղերը։ Երբ երեկ եկավ իմ կլինիկա, ասաց, որ սովորականից շատ չափաբաժին է ընդունել։ Մի փոքր վատ էր զգում, բայց ինքնուրույն անկետա էր լրացնում, նորմալ խոսում էր, հետո միանգամից վատացավ ու մահացավ»,- պատմել է բժիշկը։
Նա նշել է, որ տղայի մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, դեղի գերդոզավորումն է եղել։





1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



