ՀԱՊԿ-ն կանցկացնի անօրինական միգրացիայի կասեցման մի շարք հատուկ գործողություններ. Բորդյուժա
МЕЖДУНАРОДНОЕՀԱՊԿ-ի երկրները 2016 թվականին կանցկացնեն անօրինական միգրացիայի կասեցման մի քանի հատուկ գործողություններ: Այդ մասին փետրվարի 5-ին հայտարարել Է լրագրողներին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Փետրվարի 5-ին Մինսկում ընթանում Է ՀԱՊԿ-ի երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը:
«Մենք տեկտոնիկ տեղաշարժերի ականատեսն ենք դառնում Եվրոպայում, Հարավում: Զինված հակամարտությունների գոտիներից հսկայական քանակությամբ փախստականներ կան … Մենք խոսում ենք մի քանի հատուկ գործողությունների անցկացման մասին, այսօր քննարկելու ենք դրանց բովանդակությունը»,-ասել Է Բորդյուժան:
Նա պարզաբանել Է, որ այդ գործողությունները միտված են լինելու «անօրինական միգրացիայի բնագավառում հանցավոր գործունեության հակազդմանը, կազմակերպված հանցավոր այն խմբերի բացահայտմանը, որոնք գործում են մարդկանց առեւտրի ոլորտում»:



