Հուլիսի սկզբից բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում 10 դրամով թանկացել են
ЭКОНОМИКАՀուլիսի սկզբին Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը մոտ 2 տոկոսով կամ 10 դրամով թանկացել են։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 2015թ. սկզբից գինը մշտապես նվազում էր, սակայն հուլիսի սկզբին աճ է նկատվել։ «Վերջին փոփոխությունը մենք կներառենք հուլիսի ցուցանիշում»,- հավելեց մասնագետը։
Նշենք, որ 2014թ. Հայաստան ներկրված նավթամթերքներում աճել է Ռուսաստանի տեսակարար կշիռը։ Եթե 2013թ. այդ կշիռը կազմում էր 28 տոկոս, ապա 2014թ. արդեն 66 տոկոս։ Աճը պայմանավորված է անտուրք ներմուծման հնարավորության առկայությամբ։
1
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
2
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
4
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
5
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»



