Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Չինական ցորենի պատմությունը կամ Վանաձորում տուրքերը բարձրացվում են ավագանու անդամներին «դեմ չգնալու» համար

ВИДЕО

Վանաձոր համայնքի տարածքում մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը 2016 թվականի ընթացիկ տարվա համար սահմանվեց երկու տողով՝ 200 հազար և 250 հազար դրամ դրույքաչափերով՝ նախկին 220 հազար դրամի փոխարեն: Տուրքերի անհամաչափ «իջեցում-բարձրացումների» վերաբերյալ ավագանու անդամներից մի քանիսի պահանջին ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, թե դա «բալանսը պահելու» համար է: «Մենք նախկինում էլ արտոնություն էինք տվել, քանի որ տուրքերը միանգամից պետք է մուծվեր և´ հեղուկ վառելիքի, և´ խտացված գազի, մենք թույլատրել էինք, որ եռամսյակ-եռամսյակ մուծվեր և յուրաքանչյուր եռամսյակի համար ընդուվեր 55 հազար դրամ: Քանի որ հեղուկ վառելիքի տուրքը 220 հազար էինք սահմանել, ըստ կառավարության տված տուրքերի 250 հազար էր, հիմա առաջարկում ենք բենզինը դարձնել 200 հազար, իսկ գազը՝ 250 հազար, որպեսզի բալանսը պահվի: Մենք հեղուկ վառելիքինը էժանացնում ենք, գազը թանկացնում»,- փորձեց հիմնավորել քաղաքապետ Դարբինյանը:

Ապա, ինչպես բոլոր դեպքերում, այս առիթով էլ դարձյալ խոսեց իր համայնքի «սակավ» բյուջեի մասին, որի հավաքագրմամբ ավագանին, նրա խոսքով, ընդհանրապես չի մտահոգվում և հարցին լուրջ չի մոտենում այն դեպքում, երբ համայնքում 84 բազմաբնակարան շենքերի ամրացման, 350 կամ 400 բնակելի շենքերի, մշակույթի տների տանիքների կապիտալ վերանորոգման, 20 մանկապարտեզների պահելու խնդիրներ կան, իսկ համայնքայն բյուջեով հնարավոր չէ դրանք լուծել: «Եվ մենք ուզում ենք՝ բոլոր տուրքերը իջեցնենք: Դե, բերեք համայնքային բյուջե չհավաքագրենք»,- վրդովվեց քաղաքապետը:

Ավագանու անդամները հակադարձեցին, որ կոնկրետ այս դեպքում բենզալցակայանների տերերն էլ մյուս կողմից են դժգոհում տուրքի ավելացումից: «Ուրեմն էդ մարդիկ որ ասում են, ես շատ լավ եմ պատկերացնում, որ երեք ամսվա ընթացքում մեկ բենզալցակայանը ընդամենը պետք է 50 հազար դրամ գումար մուծի, այսինքն՝ մի քիչ մեծ տարողություն ունեցող մեքենայի բաքով մեկ բենզինի լցում: Օրինակ՝ ջիպերը 140 լիտր բենզին են լցնում»,- ասաց քաղաքապետը: Ավագանու անդամներից նկատեցին, որ նրա նշած մակնիշի մեքենաների մեծ մասը, սակայն, գազ է օգտագործում: «Դե, դրա համար գազը թանկացնում ենք, բենզինն էլ էժանացնում»,- պահը չկորցնելով՝ ևս մեկ հիմնավորում գտավ քաղաքապետը:

Ավագանու անդամներից Արման Ափինյանը, որը գազալցակայան ունի, հարցադրում արեց, թե ինչու պետք է բեզինի տուրքի իջեցումը գազի տուրքի ավելացման հաշվին արվի և ով է որոշել, որ գազի վաճառքը գերշահույթ է ապահովում, բենզինինը՝ ոչ: Նշեց, որ իր բիզնեսը Վանաձորի տարածքից դուրս է, ինքն այդ տուրքի մասին մտածելու բան չունի, քանի որ Արջուտ համայնքում է վճարում, միաժամանակ առաջարկեց ավագանուն բենզինի տուրքի իջեցման համար դիմումատուներին լավություն անելու դեպքում նույն «լավությունը անել» նաև գազի վաճառքով զբաղվողներին:

«Լսեք՝ ինչ եմ ասում, մեր շատ հարգարժան ղեկավարներից մեկը, անունը չեմ ուզում ասեմ, գնում ա Չինաստան և էն 90-ական թվականների ամենածանր պայմաններում ասում ա՝ խնդրում ենք Հայաստանին որոշ քանակությամբ ցորեն տվեք, և չինական կառավարությունը սկսում ա քննարկել: Մեր, իրոք բառիս ամենալայն իմաստով եմ ասում, շատ խելացի ղեկավարն ասում ա՝ լսեք ես ձեզնից ինչ եմ ուզում, եթե յուրաքանչյուր չինացի մեկ օր մեկ ցորենի հատիկ տնտեսի, դա նշանակում է, որ Հայաստանը ուղիղ մեկ տարի ցորեն կունենա իր ժողովրդին բավարարելու համար: Եվ միանգամից չինական կառավարությունն ասում ա՝ ինչքան իրանք առաջարկում են, էդքան էլ տվեք: Հիմա, եթե մենք նայում ենք բենզալցակայանների և գազալցակայանների խնդրին, էստեղ ասենք տարվա մեջ էդ 20 հազար դրամը ոչ մի բենզալցակայանի համար մեծ բեռ չի, ոչ էլ էդ 30 հազար դրամը գազալցակայանի համար ա բեռ: Էստեղ պարզապես չգիտեմ ինչի՝ ամեն ինչը մենք շատ ենք ֆետիշացնում: Որոշ ավագանու անդամների խնդրանքով, որպեսզի նաև ավագանու անդամներին անընդհատ դեմ չգնանք, հակասություններ չլինեն, բենզալցակայանների գինը իջեցրեցինք, բայց որպեսզի մեր համայնքային բյուջեն հավասարակշռված լինի, գազալցակայանների գինն էլ ավելացրեցինք»,-չինական ցորենի պատմությունը գազալցակայանների տուրքի հետ զուգահեռեց քաղաքապետը: Իսկ ավագանու անդամներից, որոնց նա չի ուզում «անընդհատ դեմ գնալ», հավանաբար մեկն էլ Վահագն Դավիթավյանն էր, որ ամբողջ քննարկման ժամանակ դիմում էր մերթ քաղաքապետին, մերթ ավագանուն՝ «Պարոն Դարբինյան, համաչափ էլ արած ա՝ բենզալցակայանները քաղաքում ավելի շատ են … Ժողովուրդ, ինչի՞ց եք բողոքում, նախագիծ ենք ներկայացրել, իջեցնենք»:

«Լավ, ուրեմն, բենզալցակայաններն ասեցիք, դարձրինք 200 հազար, գազն էլ, դրա փոխարեն, լավ է աշխատում, դարձրինք 250 հազար, էլ ի՞նչ եք ուզում: Ձեզ մնում ա հարցը քվեարկեք: Ովքե՞ր են կողմ»,- չինական ցորենի պատմությունն անելով՝ քաղաքապետը հարցը փակված համարեց ու դրեց քվեարկության:

Եվ ավագանին «պահեց բալանսը»:

Ադրինե Թորոսյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности