Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը պատրա՞ստ է դիակային դոնորության. Ավանեսյանը փակագծեր բացեց

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ–ում բավականին լայնածավալ իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 

Հայաստանում փոխպատվաստումային վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի. 2022 թվականին կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի ցողունային բջիջների 27 փոխպատվաստում: 2023-ին՝ երիկամի 20, լյարդի 5 և ցողունային բջիջների 43 փոխպատվաստում:  Իսկ 2024 թվականին՝ երիկամի 22, լյարդի 4 և ոսկրածուծի 57 փոխպատվաստում է իրականացվել:
2025 թ․ մայիսի 21-ի տվյալներով` Հայաստանում արդեն իրականացվել է երիկամի 8, ոսկրածուծի ցողունային բջիջների 23 փոխպատվաստում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պնդում է՝ մեր երկրում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ իրականացնել նաև դիակային դոնորից, ինչը, և  նախարարը սա շեշտադրեց մի քանի անգամ, կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր։

«Կյանքեր փրկող, բայց շատ զգայուն թեմա է, այս ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից: Պետք է հասարակությանը իրազեկել»,– MediaHub-ի փոխանցմամբ՝ հայտարարեց նախարար Անահիտ Ավանեսյանը թեմային նվիրված սեմինարի ժամանակ։

Լրագրողների հարցերը բազմաթիվ էին՝ ե՞րբ են սկսելու ծրագիրը, ինչպե՞ս են սկսելու, արդյո՞ք վարձահատույց լինելու մասին խոսք կա:

Ավանեսյանի խոսքով՝ դոնորությունն անվարձահատույց է, անձը կամ  նրա հարազատները փոխպատվաստման համար նախատեսված օրգանների դիմաց փոխհատուցում չեն ստանում, վճարվում է միայն բժշկական միջամտության համար։

«Իսկ օրգան վերցնելն ու տեղադրելը որոշակի ծախս ենթադրող գործողություններ են, ուստի մենք կարգավորումների արդյունքում այդ գործողությունները դնում ենք փոխհատուցման գնի շրջանակում»,– ասաց նախարարը։

MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք ուսումնասիրել են հարևան երկրների փորձը, մասնավորապես, որ Իրանում այդ գործընթացը վարձատրվում է պետության՝ առողջապահության նախարարության կողմից, նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ 
«Այս պահին մեր մոտեցումն է, որ դիակային դոնորությունը՝ հյուսվածքների և օրգանների, պետք է լինի անվարձահատույց։ Այո,  տարբեր երկրներում կան այլ կառուցակարգեր, Իրանում, այո՛, զարգացած է փոխպատվաստումը։ Այս ծառայությունը ներդնելու ժամանակ՝ մենք մեր միջազգայինն գործընկերների փորձը, միանշանակ, վերցնում ենք, մասնագիտական խմբեր են գալիս, որ սեղմ ժամանակի մեջ հստակ ու սահուն աշխատող մեխանիզմ լինի, ժամացույցի պես աշխատող, որ կարողանանք հավաստել, որ կենտրոնը պատրաստ է փոխպատվաստում իրականացնել»։

Նա պարզաբանեց, որ այս հարցի կարգավորման երկու ձևաչափ է գործում աշխարհում․ մի դեպքում անձը համաձայնվում է լինել դոնոր, մյուս դեպքում հրաժարվում է դրանից։ ՀՀ-ում, օրենսդրության համաձայն, 2010-ական թվականներին ընդունվել է երկրորդ մոդելը, ինչից հետո ՍԴ-ն որոշակի փոփոխություններ է կատարել։ Այն է՝ եթե ՀՀ քաղաքացին չի ցանկանում դոնոր լինել իր մահվանից հետո, պետք է իր ամբուլատոր քարտում այդ մասին նշում կատարի։ Բայց ահա ՍԴ  դիտարկման համաձայն՝ եթե անձը չի հրաժարվում դոնոր լինելուց իր կենդանության օրոք, ապա նա կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է այդ որոշման մասին նույնպես հստակ նշում կատարեն ամբուլատոր քարտում:

Ավանեսյանը նշեց, որ շատ պացիենտներ ունենք, ովքեր կարիք ունեն փոխպատվաստման, օրինակ՝ երիկամի, որոնք ստանում են դիալիզ, և եթե լիներ դոնոր, ապա կկարողանային փոխպատվաստում իրականացնել և, ըստ էության, մարդու կյանքը կերկարացնեին, կփրկեին։ 

«Մեր նպատակն է՝ հասնել գոնե առաջին փուլով այս համակարգի ներդրմանը»,- ասաց նախարարը։

Նշենք, որ փաստցաի՝ քաղաքացին իր կյանքի ընթացքում պետք է գնա պոլիկլինիկա և հայտնի՝ արդյո՞ք մահից հետո պատրաստ է դոնոր լինել այլ մարդու համար և կյանք փրկել, բացի այդ, նա կոնտակտային մարդու համար պետք է թողնի, ումից և կճշտեն քաղաքացու մահից հետո, արդյոք տվյալ մարդը իսկապես պատրաստ էր դոնոր լինել։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank