Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մենք խստորեն դատապարտում ենք վարչապետի կոչը և մարդկանց զանգվածային ուղղորդումը դեպի Մայր Աթոռ. Ռումինիայի հայոց թեմ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր-ազգային ինքնության ու գոյատևման հենասյուներից մեկը, այսօր կանգնած է աննախադեպ ճնշման և հարձակման առաջ, որոնք մեզ հիշեցնում են Խորհրդային ժամանակների բռնաճնշումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցում նա ոչ միայն պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, այլև կոչ է անում «ազատել Վեհարանը», իրավացիորեն առաջացրել են խոր մտահոգություն թե՛ հոգևոր և թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից։

Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի, այլև առավել ևս աշխարհասփյուռ հայության կողմից ընտրված հոգևոր առաջնորդն է։ Ամենայն Հայոց տիտղոսն արդեն խոսում է դրա մասին: Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում Ազգային Եկեղեցական ժողովի ժամանակ, Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի պատվիրակների մասնակցությամբ։ Այսինքն՝ հստակ է, Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության քմահաճույքով, այլ ընտրական գործընթացին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերի ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, ինչը նշանակում է, որ Սփյուռքն ունի բացառիկ դեր ու մասնակցություն։

Այսինքն՝ Վեհափառը ի Հայաստան և ի Սփյուռս ապրող ամբողջ հայ ազգի Հայրապետն ու հոգևոր առաջնորդն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի միանձնյա կամ քաղաքական շահից բխող պահանջը՝ Կաթողիկոսի հրաժարականի մասին, իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից՝ անընդունելի և վիրավորական է ողջ հայության հավատքի և հոգևոր արժանապատվության համար։

Պետությունը կարող է լինել աշխարհիկ, բայց հավատքը, եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դուրս են քաղաքական ճնշումների տրամաբանությունից։

Կաթողիկոսը՝ որպես ազգային միասնության խորհրդանիշ, իրավունք ունի արձագանքել համազգային նշանակության իրադարձություններին և մասնակից լինել ազգի և պետականության առաջ ծանրացած մարտահրավերների հաղթահարման գործընթացներին։ Այդ իրավունքը Վեհափառին վերապահված է ոչ թե վարչապետի թույլտվությամբ, այլ աշխարհասփյուռ հայության սպասումներով:

Գալով վարչապետի «Վեհարանը ազատելու» մասին կոչին, ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան հարձակում համայն հայության հոգևոր կենտրոնի վրա։ Վեհարանը՝ Սուրբ Էջմիածինը, ոչ միայն վարչական կառույց է, այլ Սրբավայր, որտեղ պահվում են մեր սրբազան ժառանգությունը, ավանդույթներն ու հոգևոր հիշողությունը։ Նման կոչերը վտանգավոր են, քանի որ ուղիղ ճանապարհ են դեպի բախումներ, անկարգություններ, և անգամ՝ քաղաքացիական պատերազմի սպառնալիք կարող են լինել։

Նման հայտարարություններն ուղղակի սադրում են հասարակական պառակտում, խաթարում պետության՝ եկեղեցուց անջատ լինելու այդքան արծարծված սկզբունքը և վերածվում են ճնշման լծակի՝ ընդդեմ հավատացյալ քաղաքացիների։ Դրանք հակասում են ժողովրդավարության ու իրավական պետության սկզբունքներին:

Մենք խստորեն դատապարտում ենք վարչապետի կոչը և մարդկանց զանգվածային ուղղորդումը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և դա դիտարկում ենք որպես ուղիղ հարձակում մեր հոգևոր ինքնության վրա:

Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական համերաշխության և ազգային միասնության վրա։

ՀՀ իշխանությունների կողմից հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային մենք Սփյուռքի մեջ կձեռնարկենք համապատասխան գործողություններ ու քայլեր:

Եվ ի վերջո, հարգելի իշխանություններ, չմոռանաք, որ Ճշմարիտ հավատքի և Աստծո Եկեղեցու դեմ դուրս եկողներն ու մարտնչողներն ի վերջո կործանվում են՝ նետվելով պատմության աղբանոց: Դա ուղղակի օրինաչափություն է»,– ասվում է ուղերձում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула