Լրագրողը` օմբուդսմենի թեկնածուին. դուք նույնիսկ չեք հարգում մեր իրավունքները (տեսանյութ)
ПОЛИТИКАԱզգային ժողովում լրագրողները բարկացած էին Հանրապետականների օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանի պահվածքից, ով բառի բուն իմաստով Ազգային ժողովի միջանցքում փախչում էր լրագրողներից: Նրանցից մեկը նույնիսկ ասաց. «Դուք նույնիսկ չեք հարգում մեր իրավունքները, որ մենք պետք է ձեզ հարցեր տանք»: Ի պատասխան՝ Թաթոյանը խնդրեց չսադրել և նշեց, թե հարգում է լրագրողների և առհասարակ բոլորի իրավունքները:
«Իմ գործունեությունը ընդհանրապես կապված է անձի իրավունքների պաշտպանության հետ: Պարզապես այս պահին ընթացակարգային առումով կլինի հանձնաժողովում նիստ, կլինեն քննարկումներ, կպատասխանեմ»,- ասաց Թաթոյանը և շտապեց հեռանալ:
ՄԻՊ թեկնածուն նախընտրեց չպատասխանել նաև «ոչ ընթացակարգային հարցերին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Լալայան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



