Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով
ПОЛИТИКАԻրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքներում առաջացած սահմանափակումների հետևանքով՝ ավելի քան 10 ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում, որոնք Մինսկից Մոսկվայից, Կազանից և այլ քաղաքներից ուղևորվում էին դեպի Դուբայ: Ուղևորների մեջ կան նաև ծագումով հայ և հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ:
Հաշվի առնելով այն հայատյած քարոզչությունը, որ իրականացնում և ներշնչում է ադրբեջանի հասարակության մեջ պաշտոնական Բաքուն, ինչպես նաև 44 օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ձերբակալությունների փաստերը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ և կանխել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնարավոր ապօրինությունները:
ԸԸստ այդ ուղևորների՝ Ռուսաստանի հայերի միությանը դիմած հարազատների խոսքերի՝ հիմա Դուբայ մեկնող մեր հայրենակիցների հետ կապը դադարել է:
Ռուսաստանի հայերի միությունը հորդորել է նաև ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի ապահովեն հայերի անվտանգությունը, ովքեր ակամա վայրէջք են կատարել Բաքվում:
1
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



