Դիմակ դեմքի համար․ հզոր հարված կորյակներին և սև կետերին
ЛАЙФՎերջին ժամանակներում ավելի հաճախ ենք լսում այն միտքը, որ ասպիրինը անփոխարինելի միջոց է կորյակների և սև կետերի դեմ պայքարում։ Բայց, ինչպես նշում են կոսմետոլոգները, շատերը չեն էլ պատկերացնում, որ շատ պարզ և հեշտ եղանակներով դրա էֆեկտիվությունը կարելի է բարձրացնել 5 անգամ։ Հարկավոր է ընդամենը պարզ բաղադրիչների ճիշտ հարաբերակցությամբ պատրաստված դիմակ։ Տեսնենք, թե ինչպես կարելի է պատրաստել շատ դեռահասների և կանանց կողմից այդքան սիրված կորյակների դեմ “զենքը”։
Բաղադրատոմս
- Ասպիրին (առանց հատուկ ծածկույթի) ՝ 3 հաբ
- Կիտրոնի հյութ՝ 1 ճաշի գդալ
- Մեղր կամ ձիթայուղ՝ 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Ասպիրինի հաբերը դարձնել փոշի, ավելացնել կիտրոնի հյութը և մեղրը կամ ձիթայուղը։ Խառնել, մինչև համասեռ զանգված դառնալը։ Եթե ձեր մաշկը շատ յուղոտ է, ապա կարող եք մեղրի կամ ձիթայուղի փոխարեն լցնել կիտրոնի հյութի ևս մի քանի կաթիլ։ Քսեք ստացված դիմակը կորյակներով և սև կետերով պատված մաշկի հատվածներին և սպասեք չորանա։ Չորանալուց հետո 6-7 րոպե անց կարող եք լվանալ գոլ ջրով։
Բանն այն է, որ ասպիրինում պարունակվող սալիցիլաթթուն և կիտրոնի հյութն ունեն ուժեղ արտահայտված հակաբակտերիալ ազդեցություն։ Բացի այդ, կիտրոնի հյութը հեռացնում է ավելորդ ճարպը և սնուցում մաշկը։ Եթե Դուք կարողանաք օգտագործել նաև կիտրոնի կեղևի հյութը միջուկի հյութի հետ միասին, ապա այս դիմակի էֆեկտիվությունը զգալի կբարձրանա։ Իսկ երևի թե մեղրի և ձիթայուղի անկրկնելի բուժիչ հատկությունների մասին խոսելն ավելորդ է։



